ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գործ ունենք ոչ թե թուրքական, այլ հայկական ձեռագրի հետ.Սկանդալ՝ Պոլսի հայոց պատրիարքարանում

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Մարտի 15-ին Ստամբուլում գումարվել է Պոլսի հայոց պատրիարքարանի կրոնական ժողովը՝ պատրիարքի տեղապահ ընտրելու համար: Ընտրություններում 12 ձայնի առավելությամբ Պատրիարքի տեղապահ է ընտրվել Գերմանիայի հայոց թեմի առաջնորդ Գարեգին արքեպիսկոպոս Բեքչյանը: Ընտրություններին մասնակցելու իրավունք է ունեցել Պոլսո միաբանության 34 հոգևորական, որոնցից 23-ը իր ձայնը տվել է  Բեքչյանին: Աթեշյանը ստացել է 11 ձայն:

Թեկնածուներն էին պատրիարքի փոխանորդ Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, Գարեգին Բեքչյանը և պատրիարքության հոգևոր խորհրդի ատենապետ Սահակ եպիսկոպոս Մաշալյանը: Վերջինս ընտրությունների նախօրյակին հայտարարել էր թեկնածությունը հանելու մասին՝ հօգուտ Գարեգին Բեքչյանի:

Ընտրություների ավարտից րոպեներ անց Աթեշյանը լրատվամիջոցներին և հոգևորականներին է ներկայացրել Ստամբուլի նահանգապետարանից ստացված պաշտոնական գրությունը, որով իշխանությունն ակնհայտորեն միջամտում է ընտրական գործընթացին: Փոխնահանգապետ Ազիզ Մերջանի ստորագրությամբ և «շտապ» մակագրությամբ նամակում նշվում է, որ պատրիարքի ընտրության գործընթացը իրավաբանորեն հնարավոր չէ:

«Համայնքում ոգևորություն էր տիրում, քանի որ ի վերջո պետք է ճանապարհ ուրվագծվեր, որը կտաներ խնդրի լուծմանը: Սա ոչ թե զուտ գահակալի ընտրություն է, այլ Կ.Պոլսի պատրիարքը պատասխանատու է Թուրքիայի տարածքում բնակվող հայերի, հայկական մշակութային ժառանգության համար: Սակայն այսօր էլ ճգնաժամը շարունակվում է, քանի որ Արամ Աթեշյանը ընտրությունների արդյունքներից հետո հրապարակել է Ստամբուլի փոխնահանգապետի գրությունը, որը չի համապատասխանում ոչ իրավական, ոչ եկեղեցական որևէ նորմի, որովհետև Ստամբուլի նահանգապետարանը կամ փոխնահանգապետը չունի իրավական որևէ լծակ՝ միջամտելու ներեկեղեցական խնդրին: Սա կարգավորվում է եկեղեցական նորմերով, անցկացվել է Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորով ու ցանկությամբ: Եվ, քանի որ Թուրքիայում պետությունն առանձնացված է կրոնից, ուստի պետությունն իրավունք չունի միջամտել կրոնական համայնքների ներքին գործերին: Այդ գրությունը կարելի է առոչինչ համարել»,-լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը:

Ինչ վերաբերում է ընտրությունից րոպեներ անց հրապարակված գրությանը, թուրքագետը նկատեց.

«Չեմ կարծում, որ փոխնահանգապետն այնքան գիտակ է Հայ Առաքելական եկեղեցու ներքին կանոնադրական նորմերին, որ կարող է իմանալ տեղապահի ֆունկցիաները, հոգևոր խորհրդի լիազորությունները: Եվ հաճախ, երբ տարբեր երևույթներ անվանում ենք թուրքական ձեռագիր, փոխնահանգապետի այս գրությունը երևի պետք է անվանել հայկական ձեռագիր: Ակնհայտ է, որ ինչ-որ հոգևորական օգնել է փոխնահանգապետին՝ կազմել ու հրապարկել այդ գրությունը»,-ընդգծեց Ռուբեն Մելքոնյանը՝ հավելելով.

«Զարմանալի է՝ Աթեշյանը Ամենայն Հայոց կաթողիկոսի հորդորի փոխարեն գերակա է համարում թուրք բյուրոկրատի կասկածելի գրությունը.Սա մտածելու տեղիք է տալիս»:

Թուրքագետին զարմացնում է նաև ընտրված տեղապահի պահելաձևը.

«Նա չպետք է  հաշվի առնի որևէ գրություն, իրավիճակը տանի հաջորդ փուլ՝ ընտրություններ: Պատրաստվում են հաջորդ շաբաթ այս խնդիրը քննարկել Ստամբուլի նահանգապետի հետ, իսկ սա արդեն սխալ է: Այդ կառույցը միջամտելու իրավունք չունի: Կարևոր խոչընդոտը Աթեշյանն է՝ իր ամբիցիաներով»:

Թուրքագետը նշում է՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը իրավասու է զրկել ցանկացած հոգևորականի իր կոչումներից, ու այսպես շարունակվելու դեպքում սա կարող է դառնալ համահայկական պահանջ:

«Չեմ հասկանում, թե ինչո՞ւ Մայր Աթոռը չի շնորհավորում ընտրված տեղապահին կամ ինչո՞ւ պաշտոնապես չի արձագանքում ստեղծված իրավիճակին»,-ասաց Ռուբեն Մելքոնյանը:

Անի Կարապետյան

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular