ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիքներ տեղալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են սպառնալիքներ տեղալ Հայաստանի հասցեին։ Արցախի հարցը, կոպիտ ասած վերջնականապես լուծելով, Արցախը հայաթափելով, Թուրքիան և Ադրբեջանն իրենց հայացքը հառել են այսպես կոչված Զանգեզուրի միջանցքին և անընդհատ սպառնում են նոր ուժ կիրառել Հայաստանի դեմ, եթե այդ միջանցքը չբացվի։

Թուրքիայից երեկ նման հայտարարություններ են տարածել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Թուրքիայի անվտանգության խորհուրդը, Ազգային անվտանգության ծառայությունը, արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերն էլ հարցազրույց է տվել «Հյուրիեթ» թերթին, հայտարարել, թե՝ «Հայաստանի կողմից իր խոստումների կատարումը հատկապես միջանցքի բացումը և արդյունքի վրա հիմնված բանակցությունների շարունակության ապահովումը, կայունության հաստատաման միակ ուղիներն են»։

Ըստ Գյուլերի՝ հոկտեմբերի 5-ին Իսպանիայում Ալիև-Փաշինյան հանդիպումը կարևոր կլինի, հիմա Փաշինյանը պետք է տեսնի, որ իրեն դրդողներն իրեն մենակ են թողնել մարտի դաշտում։ Ադրբեջանից ունեցած ամեն պարտություն ցնցում է Փաշինյանի աթոռը Երևանում, եթե Փաշինյանը միջանցքը դարձնի ոչ թե ճգնաժամի պատճառային հնարավորություն կշահի, թե՛ Հայաստանը, թե՛ ինքը, հակառակ դեպքում ամեն պարտությունից հետո, Երևանի հրապարակները հրաժարականի կարգախոսներով լցնող զայրացած ամբոխները մի օր կարող են հանգեցնել Փաշինյանի տապալմանը, արձանագրում է «Հյուրիեթի» վերլուծաբանը պաշտպանության նախարարի հետ հարցազրույցի արդյունքում։

Զանգեզուրի միջանցքի հաշվով սպառնալիքներ տեղացել են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կողմից։ Մեկ հայտարարելով, թե Ադրբեջանը ճանաչում է Հայաստանի հետ տարածքային ամբողջականությունը, Ալիևը կրկնել է, որ իրենց պահանջները չկատարելու դեպքում նոր խնդիրների կարող են բախվել։

«Արցախը տանք հանգիստ ապրենք» սկզբունքով գործող իշխանությունները տևական ժամանակ փորձում են հանրության մեջ ներարկել այդ դավաճանական նարատիվը։ Արցախը տվեցին ամբողջությամբ, սակայն այսօր հայ ժողովուրդն իր բնօրրանում հանգիստ ապրելու հնարավորություն չունի և հանգիստ չի կարող ապրել այնքան ժամանակ, քանի դեռ իշխանության ղեկին փաշինյանական վարչախումբն է։

Էմմա Խաչատրյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular