ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանն Արցախում կալանավորում է Փաշինյանի ընդդիմախոսներին

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Ադրբեջանն Արցախում սկսել է հայտնի քաղաքական գործիչների և լեգենդար զինվորականների ձերբակալությունները։ Սեպտեմբերրի 27-ին իր մեքենայից առևանգվեց Արցախի անվտանգության և զարգացման ճակատի համակարգող, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։ Նրան արդեն 4 ամսյա կալանքի են ենթարկել։ Երեկ նաև պարզվեց, որ Ռուբեն Վարդանյանի հետ մեքենայում եղել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանը, որի գերեվարման մասին միայն երկու օր անց ադրբեջանցիները հայտնեցին։ Գեներալը ուղղաթիռից իջեցնելուց նույնիսկ գլուխը բարձր և հպարտ էր քայլում։

Գերեվարվել են Արցախի պաշտպանության բանակի հրամանատար Լևոն Մարտիրոսյանը, Արցախի ԱԱԾ նախկին տնօրեն Արշավիր Ղարամյանը։

Գործող նախագահ Սամվել Շարամանյանը բանակցում էր ադրբեջանցիների հետ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը Հայաստան տարհանելու վերաբերյալ, սակայն առայժմ որևէ առաջընթաց այդ հարցում չկա։

Տարօրինակ զուգադիպությամբ ադրբեջանցիները գերեվարում և կալանավորում են բոլոր այն գործիչներին և զինվորականներին, որոնք հայտնի են Նիկոլ Փաշինյանի նկատմամբ ընդդիմադիր հայացքներով։ Որոշ տեղեկությունների համաձայն՝ այս օրերին ևս մի քանիսին ձերբակալել են, սակայն կարճ ժամանակ հետո բաց են թողել, և այդ անձինք առանձնապես երբեք էլ Նիկոլ Փաշինյանի դեմ ընդդիմադիր հայտարարություններով աչքի չեն ընկել։

Փաշինյանին լոյալ և Արցախում նրա քմահաճույքները կատարող գործիչներն արդեն մեծամասամբ Հայաստան են տեղափոխվել, Հակարիի կամուրջի անցակետում նրանց համար որևէ խոչընդոտ չի ստեղծվել։ Անգամ այս մեկ փաստը վկայում են, որ Ադրբեջանի ցեղասպան իշխանությունները սինխրոն են գործում Հայաստանի ապիկար և դավաճանական իշխանությունների հետ միասին, իսկ այսօր Երևանում երթ է կայանալու՝ ի պաշտպանություն Ռուբեն Վարդանյանի և մյուս գերեվարվածների։ Աշխարհի բազմաթիվ հայտնի անձինք, մարդասիրության համաշխարհային առաջնորդներն իրենց աջակցությունն են հայտնել Ռուբեն Վարդանյանին, նշել, որ նրա կալանավորումը հակասում է բոլոր միջազգային օրենքներին։ 

Արամ Սաղաթելյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular