ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օդի ջերմաստիճանը կնվազի 7-10 աստիճանով. եղանակը՝ Հայաստանում

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Հանրապետության տարածքում`  սեպտեմբերի 30-ի ցերեկը, հոկտեմբերի 5-ի գիշերն առանձին շրջաններում, հոկտեմբերի 1-4-ին շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև մառախուղ։

Հոկտեմբերի 5-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Քամին՝ հարավարևմտյան 3-5 մ/վրկ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում 17-20 մ/վրկ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 1-4-ին ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 7-10 աստիճանով։

NEWS.am -ի փոխանցմամբ՝ Երեւանում սեպտեմբերի 30-ի երեկոյան ժամերին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ։ Հոկտեմբերի 1-ի ցերեկը, 2-4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում՝ 15-18 մ/վրկ արագությամբ։  Հոկտեմբերի 1-ի գիշերը, 5-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։

Առաջիկա գիշերը մայրաքաղաքում կլինի +13 +15, վաղը ցերեկը՝ +24 +26։

Օդի ջերմաստիճանը մարզերում.

Շիրակում՝ գիշերը՝ +5+9, ցերեկը՝ +14+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +5+8, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +11+13, ցերեկը՝ +21+23,

Սեւանա լճի ավազանում՝ գիշերը՝ +5 +10, ցերեկը՝ +14 +17,

Լոռիում՝ գիշերը՝ +11 +13, ցերեկը՝ +15 +18,

Տավուշում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +18 +21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +3+5, ցերեկը՝ +13+15,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +11+15, ցերեկը՝ +19+24,

Արարատում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +24 +27,

Արմավիրում՝ գիշերը՝ +12 +15, ցերեկը՝ +24+26,

Վայոց ձորի լեռներում՝ գիշերը՝ +4+7, ցերեկը՝ +14+17,

Վայոց ձորի նախալեռներում՝ գիշերը՝ +12+14, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ +11+16, ցերեկը՝ +24+26,

Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ +4+9, ցերեկը՝ +19 +21:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular