ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայտնի է՝ ինչ են քննարկելու ԵՄ երկրների արտգործնախարարները Կիևում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԵՄ արտաքին գործերի նախարարները կքննարկեն Ռուսաստանի վրա ճնշումների ավելացումը և Ուկրաինային հետագա օգնությունը՝ Կիևում ոչ պաշտոնական հանդիպման ժամանակ. «X» սոցիալական ցանցում ասել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարար Հանկե Բրուինս Սլոտը։

Ավելի վաղ ԵՄ դիվանագիտության ղեկավար Ժոզեպ Բորելը հայտարարել էր, որ երկուշաբթի օրը Կիևում կանցկացնի Եվրամիության արտաքին գործերի նախարարությունների խորհրդի ոչ պաշտոնական նիստը։

«Շնորհակալ եմ իմ սիրելի գործընկերոջը (Ուկրաինայի արտաքին գործերի նախարար) Դմիտրի Կուլեբային՝ այսօրվա ոչ պաշտոնական հանդիպմանը մեզ Կիև հրավիրելու համար: Մենք կքննարկենք, թե ինչպես ԵՄ-ն կարող է ավելի մեծացնել ճնշումը Ռուսաստանի վրա, և Ուկրաինային աջակցելու բոլոր հնարավոր ուղիները՝ այժմ և ապագայում»,- գրել է Բրուինս Սլոտը:

Նա ընդգծել է, որ նման հանդիպում ԵՄ ԱԳ նախարարների կողմից Կիևում առաջին անգամ կանցկացվի։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular