ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փոխարտգործնախարարը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել Արցախից բռնի տեղահանման հետեւանքները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հոկտեմբերի 2-ին Մասկատում տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ Հայաստանի Հանրապետության եւ Օմանի Սուլթանության արտաքին գործերի նախարարությունների միջեւ՝ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանի եւ Օմանի ԱԳ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Շեյխ Խալիֆա Ալ-Հարիսի գլխավորությամբ։ Այս մասին հաղորդում են ԱԳՆ-ից։

Քաղաքական խորհրդակցությունների ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել երկկողմ եւ բազմակողմ հարթակներում համագործակցության շուրջ, կարեւորել երկու երկրների միջեւ տնտեսական համագործակցության խթանումը: Երկուստեք ընդգծվել է վերականգնվող էներգիայի, տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության, առողջապահության ոլորտներում, ինչպես նաեւ գյուղատնտեսության եւ զբոսաշրջության բնագավառներում համագործակցության կարեւորությունը:

Խորհրդակցությունների ընթացքում անդրադարձ է կատարվել նաեւ Հարավային Կովկասում եւ Մերձավոր Արեւելքում տարածաշրջանային եւ անվտանգային խնդիրներին:

ԱԳ նախարարի տեղակալ Վահան Կոստանյանը Օմանի իր գործընկերոջն է ներկայացրել ադրբեջանական հարձակման արդյունքում Լեռնային Ղարաբաղի ժողովրդի զանգվածային բռնի տեղահանման հետեւանքով ստեղծված հումանիտար ճգնաժամային իրավիճակը։

Այցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը հանդիպում է ունեցել նաեւ Օմանի առեւտրի, արդյունաբերության եւ ներդրումների առաջմղման նախարարի տեղակալ Իբթիսամ Ահմեդ Սաիդ ալ-Ֆարուջիի հետ: Հայկական պատվիրակությունը ճանաչողական այց է կատարել «Ինվեսթ Օման» ցուցասրահ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular