Թուրքիայում Մեծամորի ատոմակայանի հարցով դիմել են երկրի խորհրդարանին
ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆԹուրքիայի Ազգային մեծ ժողովը քաղաքացիներիդ ստացել է Իգդիրին սահմանակից հայաստանի տարածքում գտնվող Մեծամորի ատոմակայանի ռիսկերի հետ կապված դիմումներ, որոնց համար համապատասխան ընթացակարգերից հետո հանդես է եկել պատասխան գրությամբ։
Թուրքական TRT–ի փոխանցմամբ՝ Թուրքիայի խորհրդարանի դիմումների ընդունման եւ համակարգման հանձնաժողովի պատասխան գրության մեջ ներկայացվել է Մեծամորի ատոմակայանի հետ կապված իրավիճակը եւ Թուրքիայի իրականացրած քայլերը։
Գրության մեջ նշվել է, որ Թուրքիայի իշխանությունները մշտապես հետամուտ են եղել Ատոմակայանի ռիսկերի կառավարմանը, ինչպես նաեւ ՄԱԳԱՏԷ–ին տեղեկացրել, որ Մեծամորի ատոմակայանը իրենց համար վտանգավոր է։ Ըստ գրության՝ Մեծամորի ատոմակայանի շրջակայքում ուսումնասիրությունների արդյունքում ռադիոակտիվ տարրեր չեն հայտնաբերվել, սակայն շրջանի բնակչությունը իրազեկված է հնարավոր վտանգի դեպքում իրականացվելիք քայլերի մասին։
Թուրքիայի խորհրդարանի գրության մեջ նաեւ հիշատակվել է, որ ատոմակայանի փակելու հարցը միայն տվյալ երկրի ներքին գործն է։