ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ( 03 հոկտեմբեր )
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ- Գերմանիա՝ Գերմանական միասնության օր, Իրաք՝ Ազգային օր, Հյուսիսային և Հարավային Կորեաներ՝ Պետության կազմավորման օր:
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1908- ծնվել է Ամենայն հայոց կաթողիկոս Վազգեն 1-ինը:
1926 - Մոսկվայում տեղի է ունեցել Հայֆիլմի առաջին կինոնկարի՝ Նամուսի պրեմիերան։
1924 – ծնվել է ռեժիսոր Գրիգոր Մկրտչյանը:
1935– ծնվել է ճանաչված դերասան Արմեն Ջիգարխանյանը:
1968– վախճանվել է դերասան Արման Կոթիկյանը:
1980- ժնևյան հյուրանոցում ռումբի ժամանակից շուտ պայթելուց հետո ձերբակալվել են ԱՍԱԼԱ-ի անդամներ Ալիկ Ենիգոմիշյանը և Սյուզի Մահսերդջյանը:
1988-Ստեփանակերտ են այցելել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի Ազգությունների խորհրդի անդամները և բանակցություններ վարել հայկական կողմի հետ, որոնք անարդյունք են եղել:
1994-Հայաստանը դիվանագիտական հարաբերություններ է հաստատել Անգոլայի և Ղազախստանի հետ:
2007-ՄԱԿ-ի Պարենի եւ գյուղատնտեսության կազմակերպությունը կոչ է արել Եվրամիությանը, Ռուսաստանին և Ուկրաինային հրատապ միջոցներ ձեռնարկել Հայաստանում և Վրաստանում խոզերի աֆրիկյան ժանտախտը կանխելու համար: Երևանում մեկնարկել է շախմատի մինչեւ 20 տարեկան տղաների եւ աղջիկների աշխարհի առաջնությունը, որին մասնակցում են 50 երկրների 150 ներկայացուցիչներ:
2011– վախճանվել է ամերիկահայ դերասանուհի և երգչուհի Քեյ Արմենը:
2013- Ազգային ժողովն ընդունել է Հայաստանի անկախության 22-ամյակի կապակցությամբ համաներում, որի արդյունքում մոտավորապես 500-600 մարդ ազատ է արձակվելու, իսկ համաներումը տարածվել է մոտ 1300 մարդու վրա։
2016- Վիգեն Սարգսյանը նշանակվել է պաշտպանության նախարար, իսկ Էդվարդ Նալբանդյանը՝ արտգործնախարար:
2019- կառավարությունը հաստատել է երկրի հակակոռուպցիոն ռազմավարությունը: Ստեղծվել է Հակակոռուպցիոն կոմիտե, որը միավորել է մի շարք քննչական վարչություններ և զբաղվելու է բացառապես կոռուպցիոն հանցագործություններով։
2020-Ղարբաղյան երկրորդ պատերազմի ժամանակ ադրբեջանական բանակը գրավել է Մատաղիս բնակավայրը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
Մ.թ.ա.42 —վախճանվել է հռոմեացի քաղաքական գործիչ, զորավար Կասիուս Լոնգինը, որը հանդիսացել է Կեսարի սպանողներից մեկը:
382 —հռոմեկան կայսր Թեոդոս 1-ինը Ֆրակիայի հողերը տրամադրել է որպես վեստգոթերի վերաբնակեցման տարածք:
1670 —Սիմբիրսկում Յուրի Բարյատինսկու ղեկավարած ռուսաստանի կառավարական ուժերը ջախջախել են Ստեփան Ռազինի բանակին:
1611 —վախճանվել է Իսպանիայի և Պորտուգալիայի թագուհի Մարգարիտա Ավստրիսկայան:
1866 —Վիենյան պայմանագրով Ավստրիան Իտալիային է տվել Վենետիքը:
1891 —Աբխազիայում տեղի է ունեցել ուժեղ երկրաշարժ, որի հետևանքով առաջացել է Ամտկել լիճը:
1226 –վախճանվել է իտալական սուրբ Ֆրանկիսկոս Ասիզցին:
1886 –ծնվել է ֆրանսիացի արձակագիր Ալեն-Ֆուրնիեն:
1895– ծնվել է ռուս նշանավոր բանաստեղծ Սերգեյ Եսենինը:
1897 – ծնվել է ֆրանսիացի գրող և քաղաքական գործիչ Լուի Արագոնը:
1900 – ծնվել է ամերիկացի գրող Թոմաս Վուլֆը:
1919– ծնվել է լիտվացի բանաստեղծ Էդուարդաս Մեժելայտիսը:
1929-խորվաթների, սերբերի և սլովենների թագավորությունը ստացել է Հարավսլավիա պաշտոնական անվանումը:
1932 – վախճանվել է գերմանացի աստղագետ Մաքսիմելիան Ֆրանց Յոզեֆ Կորնելիուս Վոլֆը:
1941 —ամերիկյան քիմիկոսներ Լայլ Գուդխյուն և Ուիլյամ Սալլիվենն արտոնագրել են ինսեկտիդիդների ցրման աէրոզոլային կոնտեյները:
1952- Լոս Անջելոսում իրականացվել է առաջին ձայնագրությունը մագնիսական ժապավենի վրա:
1952 - Մեծ Բրիտանիան առաջին անգամ փորձարկում է միջուկային զենք, Բրիտանիան դարձել է երրորդ միջուկային տերությունը:
1986 —Սսովետական К-219 ստրատեգիական նշանակության սուզանավը վթարվել է ( հրթիռը պայթել է շախտայում), որի արդյունքում սուզանավը երեք օր անց խորտակվել է:
1990– Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետությունը և Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունը միացել են և ստեղծվել է Գերմանիայի Հանրապետությունը:
1993-Մոսկվայում նախագահ Ելցինի և Գերագույն խորհրդի հակամարտությունը վերածվել է զինված հակամարտության:
1993– Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում քաղաքացիական պատերազմի ընթացքում սկսվել են մարտեր ՄԱԿ-ի խաղաղապահ ուժերի և սոմալիական զինված ուժերի միջև:
2003-Տիբեթում առաջին անգամ անց է կացվել գեղեցկության մրցույթ: Հաղթել է միակ մասնակից 20-ամյա Ցերինգ Կին և ստացել «Միսս Տիբեթ» կոչումը և 2 000 դոլար պարգևը:
2009– ստեղծվել է Թյուրքական խորհուրդը:
Կ. Խաչիկյան