ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Գեոպոլիտիկ վեկտորն ուղեծրից ընկել է

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Վերջին մի քանի տարիներին այն ինչ կատարվում է ողջ աշխարհաքաղաքական համակարգում խոսում է այն մասին, որ այն աշխարհը, որը գոյություն ուներ մինչև 2018 թվականը, այլևս գոյություն չունի։ Այսինքն, այն աշխարհաքաղաքական շահերն ու գեոպոլիտիկ «ռասկլադը», ինչի հետ բախվել ենք նախկինում, այժմ գոյություն չունեն, ավելին, հաճախ տրամագծորեն շրջվել են։

Նշվածն ուղղակիորեն վեկտորվում է նաև մեր տարածաշրջան, հենց այդ պատճառով էլ այստեղ նույնպես գոյություն ուենցող շահերի բաշխման շերտերն իրենց հերթին շեղվել են բնական վիճակից։ Սրան գումարած հինգ տարի շարունակ տեղի ունեցող վերադասավորումներն ու անվտանգային համակարգի փոփոխությունն իր հերթին փաստում են, որ առաջիկայում պետք է ականատես լինենք լրիվ այլ իրողությունների։

Կարող ենք արձանագրել, որ հարավկովկասյան տարածաշրջանում ակտիվ վերադասավորման գործընթացներ են տեղի ունենում, որոնցում Թուրքիան և Ադրբեջանն ամենաակտիվ ու համարձակ դիրքավորման մեջ են, հաշվի առնելով ՌԴ դիրքերի օբյեկտիվ թուլացումը, որը թերևս, ինչպես կանխատեսում են տարբեր առանցքային վերլուծաբաններ, կշարունակվի մինչև 2025 թվական։ Մենք տեսնում ենք, որ Իրանը ևս փորձում է հետ չմնալ, հաշվի առնելով նաև այն թեմաները, որոնք քննարկվում են՝ գլխավորապես, այսպես կոչված, «միջանցք» կամ «ճանապարհ» ասվածի տիրույթում։

Ըստ էության՝ մենք տեսնում ենք, որ Իրան, Ռուսաստան, Թուրքիա՝ գործում են տարածաշրջանային հարթությունում և փորձում են հարցերը լուծել հենց այս շրջանակներում։ Չմոռանանք, որ առկա են նաև աշխարհաքաղաքական և արտատարածաշրջանային գործընթաց, որը գեներացնում է Արևմուտքը Նիկոլ Փաշինյանի հետ, սակայն վերջինի արդյունավետությունը Հարավային Կովկասում, մեղմ ասած, խիստ կասկածելի է։ Հենց այդ պատճառով ԱՄՆ հարավկովկասյան և հայաստանյան թեմաները սկսել է ակտիվորեն քննարկել թուրքական կողմի հետ` փորձելով մխրճվել տարածաշրջան։ Կարծում եմ՝ ռեգիոնալ երեք տերությունները՝ Իրանը, ՌԴ-ն ու Թուրքիան, սրան դեմ են։ Սակայն թուրք-ամերիկյան հարաբերություններն ունեն հետաքրքիր դինամիկա՝ պայմանավորված նաև ՌԴ-Թուրքիա հարաբերություններով և ներկայումս կարելի է ասել, որ այդ հարաբերությունները հարաբերական կայուն փուլում են։ Սակայն Էրդողանի դեպքում դա չափազանց կարճ է տևում, և ամեն հնարավորության դեպքում Էրդողանը դուրս է գալիս վերահսկողությունից։

Վերը նշվածը փաստում է այն մասին, որ հարցերը լուծվում են տարածաշրջանի ներսում, բայց ՌԴ ազդեցությունը և խոսք ասելու «իրավունքը» թուլացած է ուկրաինական զարգացումներով և հայ-ռուսական լարված հարաբերություններով պայմանավորված։ Ուստի այսպես կոչված միջանցքի հարցում ավելի էական է Իրանի ու ակտիվ աշխատելու դեպքում կարող է արդյունավետ լինել նաև Արևմուտքի «ձայնը», քանի որ Ադրբեջանն ու Թուրքիան նման ձևով միանալու պատմական նպատակ ունեն։

Ի դեպ՝ հենց դրանով է պայմանավորված, որ Սյունիքի մարզը ներկայումս աշխարհաքաղաքական մեծ ուշադրության կենտրոնում է, սրանով են պայմանավորված հյուպատոսարանների բացումը, այցերը։ Ինչպես տեսնում ենք, թուրքական երկրները ճկունություն են ցուցաբերում և կարողանում են որոշ արդյունքներ գրանցել, սակայն աշխարհաքաղաքական ուշադրությունն այս հարցին խոչընդոտում է այս պլանների արագ իրագործմանը։ Իսկ եթե ավելի գլոբալ, ապա Արևմուտքի հետաքրքրությունը ողջ տարածաշրջանի նկատմամբ պայմանավորված է ՌԴ ներկայության գործոնով և դրան վերջ տալու ցանկությամբ։

Արմեն Հովասափյան 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular