ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարևորում ենք Գերմանիայի ջանքերը տարածաշրջանում խաղաղության ամրապնդման գործընթացում․ Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Կառավարությունից հայտնում են վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ: 

«Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ:

Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։

Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման ակտիվ աջակիցը:

Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունները մեծապես ակտիվացել են, տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ:

Ջերմությամբ եմ հիշում այս տարվա գարնանը Գերմանիա կատարած աշխատանքային այցիս շրջանակներում մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական քննարկումներ ունեցանք քաղաքական, անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթամշակութային և երկկողմ հարաբե­րությունների այլ ոլորտ­ներին առնչվող հարցերի շուրջ: 

Մեծապես կարևորում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակար­դակի քաղաքական երկխոսությունը և գնահատում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպան­ման ու ամրապնդման գործընթացում, ինչպես նաև անձամբ Ձեր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված հնգակողմ բանակցություններին։

Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդ­ների:

Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց:

Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ»

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular