ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը ՌԴ-ին թշնամի դարձնել ոչ մի կերպ չի ուզում․ Աղաջանյանը՝ Հռոմի ստատուտի մասին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Բազմիցս կրկնել ենք, որ Հռոմի ստատուտի վավերացումը որևէ առնչություն չունի Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների տեսանկյունից և սա մենք փոխանցել ենք նաև մեր ռուս գործընկերներին: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանը:

Աղաջանյանը նշեց, որ ծանոթ են ստատուտի վավերացմանն առնչվող ՌԴ-ի արձգանանքներին, բայց դրանից իրենց դիրքորոշումը չի փոխվում, քանի որ ՀՀ-ն սուվերեն պետություն է և պետք է առաջնորդվեն բացառապես Հայաստանի  պետական շահերով։

Այն հարցին, թե բացառո՞ւմ են, որ Ռուսաստանը սպառնալիքներից կանցնի կոնկրետ գործողությունների, վերջինս պատասխանեց․

«Հարցեր են, որոնց պատասխանը ես հիմա չեմ բարձրաձայնի, բայց Հայաստանի ղեկավարությունը, բնականաբար,  հնարավոր սցենարների պարագայում համապատասխան քայլեր կձեռնարկի։ Որևէ հիմք չունենք պնդելու, որ նման գործողություններ կլինեն»։

Ճշտող հարցին՝ Հայաստանն ուզո՞ւմ է ՌԴ-ին թշնամի դարձնել այս իրավիճակում, պատգամավորը պատասխանեց․

«Ոչ, ոչ մի կերպ»։

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular