ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների․ Նիկոլ Փաշինյանը՝ Օլաֆ Շոլցին

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության կանցլեր Օլաֆ Շոլցին ազգային տոնի՝ Միասնության օրվա առթիվ․ տեղեկացնում են ՀՀ վարչապետի աշխատակզմից։ Շնորհավորական ուղերձում ասված է. «Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին ազգային տոնի՝ Միասնության օրվա կապակցությամբ: Երեսուներեք տարի առաջ նշանակալի այս իրադարձությունը դարձել է գերմանացի ժողովրդի և համաեվրոպական միասնության ամրագրման խորհրդանիշը։ Գերմանիան Հայաստանի վստահելի ու կայուն գործընկերներից է, մեր երկրում ժողովրդավարական ու տնտեսական բարեփոխումներին, ինչպես նաև Հայաստան-Եվրամիություն փոխգործակցության ընդլայնման ակտիվ աջակիցը: Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ ընթացիկ տարում Հայաստանի և Գերմանիայի միջև միջպետական հարաբերությունները մեծապես ակտիվացել են, տեղի են ունեցել բարձր մակարդակի փոխայցելություններ: Ջերմությամբ եմ հիշում այս տարվա գարնանը Գերմանիա կատարած աշխատանքային այցիս շրջանակներում մեր հանդիպումը, որի ընթացքում կառուցողական քննարկումներ ունեցանք քաղաքական, անվտանգային, առևտրատնտեսական, էներգետիկ, կրթամշակութային և երկկողմ հարաբերությունների այլ ոլորտներին առնչվող հարցերի շուրջ: Մեծապես կարևորում ենք մեր պետությունների միջև առկա բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը և գնահատում Գերմանիայի ջանքերը մեր տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման ու ամրապնդման գործընթացում, ինչպես նաև անձամբ Ձեր ներգրավվածությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված հնգակողմ բանակցություններին։ Լիահույս եմ, որ երկուստեք ջանքերով նոր հաջողություններ կունենանք երկկողմ և բազմակողմ համագործակցության շրջանակներում՝ ի շահ մեր ժողովուրդների: Վերստին շնորհավորում եմ Ձեզ և Գերմանիայի ժողովրդին Միասնության օրվա կապակցությամբ՝ մաղթելով հետագա առաջընթաց: Սիրով հրավիրում եմ Ձեզ այցելելու Հայաստան` Ձեզ հարմար ժամանակ»:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular