ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԿԽՄԿ-ն վերջին օրերին օգնել է ԼՂ-ից տարհանել շուրջ 100 հիվանդ և տարեց մարդկանց

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

ԿԽՄԿ աշխատակիցները սեպտեմբերի 29-ից օգնել են Լեռնային Ղարաբաղից գտնել և տարհանել ավելի քան 100 տարեց, հիվանդ և հաշմանդամություն ունեցող անձանց։ Այս մասին գրված է ԿԽՄԿ հայաստանյան ներկայացուցչության X–ի էջում։

«Վերջին օրերին, երբ հազարավոր մարդիկ լքել են իրենց տները և ժամանել Հայաստան, մենք աշխատել ենք առավել խոցելի վիճակում մնացած մարդկանց գտնելու և օգնելու ուղղությամբ», - ասվում է հաղորդագրության մեջ:

ԿԽՄԿ-ի աշխատակիցները հավաքել, ստուգել են նրանց մասին տեղեկությունները, ինչը հետագայում թիմերին թույլ է տվել տեղում հայտնաբերել այդ մարդկանց և օգնել նրանց տարհանվել, եթե նրանք ցանկանան։

«Սեպտեմբերի 29-ից մեր աջակցությամբ շուրջ 100 խոցելի անձինք բարեհաջող տեղափոխվել են կենտրոնական հրապարակ, որտեղից վերջին հասանելի ավտոբուսներն ու շտապօգնության մեքենաները նրանց տեղափոխել են Հայաստան», - ասված է տեքստում:

Հիշեցնենք, որ այս պահի դրությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է ժամանել 100 625 բռնի տեղահանված, այսինքն` գրեթե ամբողջ բնակչությունը: ՄԱԿ-ի առաքելության տվյալներով, ԼՂ–ում կարող են մնացած լինել 50-1000 մարդ։

Հիշեցնենք` Ադրբեջանը սեպտեմբերի 19–ին լայնամասշտաբ հարձակում սկսեց Արցախի դեմ։ Ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Արցախը մեկ օրում առնվազն 200 զոհ և ավելի քան 400 վիրավոր տվեց։

Սեպտեմբերի 20–ին Արցախի իշխանությունն ընդունեց կրակի դադարեցման վերաբերյալ առաջարկությունը: Սեպտեմբերի 21–ին Ստեփանակերտի ու Բաքվի ներկայացուցիչները հանդիպեցին Եվլախում, սեպտեմբերի 25–ին` Իվանյանում, սեպտեմբերի 29-ին` կրկին Եվլախում։ Սեպտեմբերի 24-ին սկսվեց արցախցիների բռնի տեղահանումը։

Սեպտեմբերի 28–ին Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր ստորագրեց, ըստ որի` Արցախի Հանրապետությունը 2024 թվականի հունվարի 1-ից կդադարի գոյություն ունենալ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular