ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները». Հազարավոր մարդիկ դեպորտ կարվեն. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «Ինչպեսեւ սպասվում էր, Հայաստանի իշխանությունների հակառուսական քաղաքականությունը տալիս է իր «պտուղները», իսկ երեկ, կարելի է ասել, հերթական հուժկու քայլն արվեց՝ վավերացվեց Հռոմի ստատուտը, որի վավերացման նախօրեին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովն ասել էր, որ դա դիտարկելու են որպես իրենց նկատմամբ ծայրահեղ թշնամական քայլ: Ռուսաստանի մեր հայրենակիցներից մեկը երեկ պատմեց, որ ՌԴ-ում ապրող հայերը, որոնք զբաղվում են բիզնեսով, խիստ անհանգստացած են այս զարգացումներից: Ստատուտի վավերացման օրն արդեն հարկայինը ռեյդեր է սկսել հայերին պատկանող որոշ կազմակերպություններում:

Լուր ստացվեց, որ սննդի մեծ ցանցերից մեկն է կապվել հայաստանյան մատակարարի հետ եւ ասել, որ առաջիկայում ապրանք չի ընդունելու` չբերեն: Լարսում կոնյակով բեռնված ֆուրերին ասվել է, որ կոնյակի էքսպերտիզան կտեւի 1-3 ամիս: Բայց ամենից մեծ անհանգստությունը վերաբերում է ռուսաստանաբնակ հայերին, որոնք մեկ միլիոնից ավելի են կազմում:

Այս պահի դրությամբ, ըստ ՌԴ մեր աղբյուրների, Ռուսաստանում առնվազն 30 հազար հայ կա, որոնք ոչ մի կարգավիճակ չունեն` հաշվառված չեն, ապրելու եւ աշխատելու իրավունք չունեն, բայց ՌԴ իշխանությունների լուռ համաձայնությամբ թույլատրված էր, որ նրանք ապրեն եւ աշխատեն Ռուսաստանում, եւ առաջին վտարվողները լինելու են նրանք: Ընդ որում, դեպորտներն ուղեկցվելու են բերման ենթարկելով, մեկուսարաններում պահելով եւ առանց հետ վերադառնալու իրավունքի վտարմամբ:

Ապա կսկսեն տարբեր հիմնարկներից ազատել հայազգի աշխատակիցներին, նույնիսկ՝ եթե նրանք ՌԴ քաղաքացիներ լինեն: Եվ կարող է այնպես ստացվել, որ Արցախից Հայաստան ժամանած 100 հազար հայ փախստականներին ավելանան եւս մի քանի հարյուր հազար ռուսաստանաբնակ հայեր»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular