ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչու են կառավարության շենքի ներսում արգելապատնեշներ ամրացրել. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ քաղաքական իշխանությունը ՀՀ կառավարության շենքի ներսից արգելապատնեշներ է ամրացրել:

Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ այս որոշումը կայացվել է այն բանից հետո, երբ ԱԱԾ-ն բացահայտել է, որ «Երկրապահ» կամավորական նախկին խմբի ղեկավար, ԵԿՄ նախկին փոխնախագահ Ալբերտ Բազեյանը, ինչպես նաեւ մի խումբ անձինք, իբր, փորձել են իշխանությունը յուրացնել: Այս մեղադրանքով Երեւանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանը այս պահին կալանավորված է եւ գտնվում է Նուբարաշենի բանտում:

Ի դեպ, «Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն՝ այսքանով ամեն ինչ չի ավարտվում. ՀՀ իրավապահ համակարգը այս օրերին ակտիվ կերպով ուսումնասիրում է սեպտեմբերի 19-ին ՀՀ կառավարության շենքի մոտ բողոքի ակցիայի մասնակիցների տեսանյութերը:

Մասնավորապես, իրավապահները փնտրում են կառավարության շենքի ապակիների վրա հարձակում գործած անձանց, որպեսզի պատժեն նրանց, բայց դեռ չի հաջողվել ֆիքսել կոտրողների դեմքերը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular