ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Որտե՞ղ են Արցախի բանկային համակարգի փողերը․ «Իրավունք»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Իրավունք» թերթը գրում է. «Ի՞նչ հետեւանքներով է հղի այն փաստը, որ Արցախում գտնվող կանխիկ գումարը միանգամից մտնի հայկական շուկա: Ի՞նչ սպասել առաջիկայում: Թեման կարեւոր է նաեւ նրանով, որ դրամական որոշակի զանգված կար նախ` արցախցիների մոտ: Հետո, Արցախի բանկային համակարգում, այդ թվում` Կենտրոնական բանկում, եւ այդ գումարների ճակատագիրը դեռ պետք է պարզել:

Հարցի պատասխանը փորձել ենք ստանալ Կենտրոնական բանկի նախկին նախագահ Բագրատ Ասատրյանից, ով նախ ընդգծեց.

-Արցախից ներհոսող հնարավոր կանխիկ գումարը էական ազդեցություն չի ունենա, սակայն իհարկե, դրամի որոշակի արժեզրկման գործընթացի հետ կարող է կապված լինել: Ընդ որում, ոչ թե բանկերի գումարները, այլ բռնի տեղահանված քաղաքացիների կողմից շուկա նետված գումարներն ազդեցություն կարող են ունենալ դրամի էլ ավելի արժեզրկման վրա:

Բայց դա, այսպես ասած, առկա իրողություններում այսբերգի մի չնչին մասն է: Բայց, ինչ խոսք, ճիշտ է փոքր չափով, բայց իր ազդեցությունն է թողնում»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular