ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՔՊ-ում էլ կան մարդիկ, որոնք դեմ են․ «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ օրաթերթը» գրում է․

Ի հեճուկս Մոսկվայից հնչող նախազգուշացումներին, Հայաստանի իշխանությունները երեկ վավերացրին աղմկահարույց Հռոմի ստատուտը՝ ըստ էության, պատերազմ հայտարարելով Ռուսաստանին եւ անձամբ Վլադիմիր Պուտինին։ Հռոմի ստատուտի քվեարկությունից, սակայն, պարզ դարձավ, որ նույնիսկ ՔՊ-ում կան մարդիկ, որոնք դեմ են այս քաղաքականությանը եւ պատկերացնում են, թե ինչ կրակի հետ է խաղում այս արկածախնդիրների իշխանությունը` մտնելով բացահայտ հակառուսական դաշտ։ Եվ 71 հոգանոց ֆրակցիայից 11 մարդ կողմ չքվեարկեց այս փաստաթղթին: Իհարկե, մեծ մասն ուղղակի բացակայում էր նիստից, սակայն չի բացառվում, որ հատուկ էին բացակայել, որ կողմ չքվեարկեն:

Այսպիսով՝ 60 կողմ, 22 դեմ ձայնով ստատուտը վավերացվեց, դեմ էին ընդդիմադիրները, իսկ ՔՊ-ից 4 պատգամավոր՝ Շիրակ Թորոսյանը, Դավիթ Դանիելյանը, Սերգեյ Բագրատյանը, Նարեկ Գրիգորյանը, գրանցվել էին, սակայն չքվեարկեցին, 7 պատգամավոր էլ՝  Կարեն Համբարձումյանը, Խաչատուր Սուքիասյանը, Գուրգեն Արսենյանը, Մաթեւոս Ասատրյանը, Կնյազ Հասանովը, Քրիստինե Պողոսյանը, Վահե Ղալումյանը, բացակայում էին նիստից: Թեպետ նրանցից եւ ոչ մեկը գործուղման մեջ չի գտնվում:

Ընդհանրապես, ՔՊ միասնականությունն ու համերաշխությունը խիստ թվացյալ են` խմբակցության հատկապես տարեց գվարդիան, որը, ի տարբերություն սորոսական թեւի, ավելի ողջամիտ է եւ գիտակցում է սրա հետեւանքները, նաեւ հայությունը լրիվ չի կորցրել, դժգոհ է եւ համարում է, որ իշխանությունը սխալը սխալի հետեւից է կատարում: Այս թեւի հետ են նաեւ նախարարներ Սուրեն Պապիկյանն ու Արարատ Միրզոյանը։

Ավելին՝ թերթի այսօրվա համարում։ 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular