ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ողբերգական դեպք՝ Տավուշի մարզում. սեփական սունկի արտադրամասում հայտնաբերվել է 43-ամյա տիրոջ դին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 00:55-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Տավուշի մարզային վարչության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել «Իջևան» բժշկական կենտրոնից և հայտնել են, որ բժիշկների հերթապահ խումբը կանչով մեկնել է Իջևան քաղաքի՝ ժողովրդին հայտնի «Վոտխոզ» կոչվող տարածք, որտեղ շինությունում հայտնաբերել են տղամարդու կախված դի:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ ժամը 23:30-ի սահմաններում Տավուշի մարզի բնակիչ 41-ամյա Գարիկ Մ.-ն Իջևան համայնքի Մետաղագործների փողոցում գտնվող «Վոտխոզի» շինությունում գործող սունկի արտադրամասում երկաթյա խողովակից պարանով կախված վիճակում հայտնաբերել է Տավուշի մարզի բնակիչ՝ 43-ամյա Էդիկ Մ.-ի դին:

Գագիկ Շամշյանի տեղեկություններով՝ նրա մոտ հայտնաբերվել է նաև երկտող՝ ուղղված ընտանիքի անդամներին:

Դեպքի փաստով Տավուշի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ: Էդիկ Մ.-ն Տավուշի մարզում հայտնի էր սունկի աճեցմամբ և իրացմամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular