ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ, ԵՄ և ՌԴ ներկայացուցիչները հանդիպել են Թուրքիայում՝ ԼՂ-ում Բաքվի գործողության մեկնարկից 2 օր առաջ․ մանրամասներ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԱՄՆ-ի, ԵՄ-ի և Ռուսաստանի պաշտոնյաները ԼՂ-ում ադրբեջանական հարձակման մեկնարկից երկու օր առաջ հանդիպում են անցկացրել Թուրքիայում՝ քննարկելու Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կարգավորման հարցը․ գրում է Politico թերթը՝ հղում անելով աղբյուրներին։

«Հանդիպումը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Ստամբուլում»,- նշում է հրատարակությունը՝ վկայակոչելով անանուն բարձրաստիճան դիվանագետին։ Թերթի տվյալներով՝ Միացյալ Նահանգները ներկայացրել է ԱՄՆ Պետդեպարտամենտի կովկասյան բանակցությունների գծով գլխավոր խորհրդական Լուի Բոնոն, ԵՄ-ն՝ Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, իսկ Ռուսաստանը՝ ԱԳՆ հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի կողմից։

ԱՄՆ-ի անանուն պաշտոնյայի խոսքով՝ անհրաժեշտ է աշխատել Մոսկվայի հետ, քանի որ այն ազդեցություն ունի տարածաշրջանի խաղացողների վրա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular