ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը փոխհատուցելու է կառավարությունը. Սանոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Լեռնային Ղարաբաղից մոտ 52 հազար ներքին տեղահանվածներ ապրում են Հայաստանի կառավարության կողմից հատկացված վայրերում։ Այս մասին հոկտեմբերի 4-ին Ազգային ժողովի նիստում ասել է Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ պատասխանելով պատգամավորների հարցերին։

Ընդ որում, նրանցից 72 հազարը գրանցված են տարբեր մարզերում:

«Ամենաշատը Կոտայքի և Արարատի մարզերում են՝ համապատասխանաբար 20 հազար և 17 հազար մարդ»,- ասաց Սանոսյանը։

 

Նրա խոսքով, այս պահին իշխանությունը մի քանի մարտահրավերների առաջ է կանգնած. «Պետք է պարզել, թե որտեղ են գտնվում (մյուս - խմբ.) բռնի տեղահանվածները և արդյո՞ք բավարարվում են նրանց սննդի կարիքները»,- նշել է նախարարը։

Սանոսյանն ընդգծել է, որ բռնի տեղահանվածների կարիքները հոգալու համար մարզերի ծախսերը կփոխհատուցի կառավարությունը:

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի խոսքով, Լեռնային Ղարաբաղից ոչ բոլոր բռնի տեղահանվածները կկարողանան Հայաստանում ապրելու համար հատկացվող միջոցներ ստանալ։

«Բացառություն է արվելու վերը նշված միջոցների վճարումների մասով։ Այս աջակցությունը չեն ստանա Հայաստանում բնակարան ունեցող բոլոր հայրենակիցները, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամները։ Եվ սա տրամաբանական է. Մնացած բոլորը կստանան»,- ասաց փոխվարչապետը։

Հիշեցնենք, որ Լեռնային Ղարաբաղը հարկադրված լքած յուրաքանչյուր ընտանիքի կեցության ծախսերը հոգալու համար յուրաքանչյուր անձի համար կտրամադրվի ամսական 40 հազար դրամ։ Յուրաքանչյուր անձի կտրվի 10 հազար դրամ՝ բոլոր կոմունալ ծախսերը հոգալու համար։

Նշենք, որ միջին ընտանիքի իրական կենցաղային ծախսերը զգալիորեն գերազանցում են ներկայացված թվերը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular