ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հրաժարվել Պրահայի պայմանավորվածությունից և Ալմաթիի գործընթացից, նշանակում է հրաժարվել ՀՀ անկախությունից. Փաշինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Վերջին օրերին անընդհատ շրջանառվում է այն գաղափարը, որ Պրահայի գործընթացը եւ 1991-ի Ալա Աթայի հռչակագիրը ծուղակ է, որի մեջ Հայաստանին ներքաշել են, եւ դրա պատճառով է, որ մենք կորցրել ենք այն, ինչ կորցրել ենք: Այս մասին ԱԺ-ում հայտարարեց ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը եւ այս թեմայի հետ կապված խնդրեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի մեկնաբանությունը, թե արդյոք դա իսկապես ծուղակ է, իսկապես Պրահայի գործընթացն այդքան վատ բան է:

Վարչապետն ի պատասխան նշեց. «Ընդդիմության մեր հարգելի ներկայացուցիչները երկար ժամանակ այն խոսույթն են զարգացնում, որ պետք է հրաժարվել պրահյան պայմանավորվածություններից եւ Ալաթիի գործընթացից: Ես ուղիղ ասում եմ, որ դա նշանակում է հրաժարվել Հայաստանի անկախությունից, որովհետեւ պարհյան պայմանավորվածությունը եւ Ալմաթիի հռչակագիրը արձանագրել են Հայաստանի տարածքային ամբողջականությունը այն բանից հետո, երբ դա տեղի է ունեցել 2022-ի հոկտեմբերի 6-ին: Բա ինչո՞ւ  հարց չեք տալիս, թե դա ինչ ժամանակաշրջան է: Դա մի ժամանակաշրջան է, երբ Ադրբեջանը հարձակվել է Հայաստանի վրա եւ մեր դաշնակիցներից եղել է զրո արձագանք:

Ընդ որում, ես հիշում եմ 2021-ի մայիսի իրադարձությունները, երբ մեր ընդդիմության ներկայացուցիչները ասում էին՝ բա Հայաստանի զորքը չի կռվել, հլը ՀԱՊԿ-ից եք դուք աջակցություն ակնկալո՞ւմ: Հայաստանի զորքը մարտի մեջ չի մտել, դուք ի՞նչ իրավունքով եք ՀԱՊԿ-ին մեղադրում: Հետո եկավ 2021-ի նոյեմբերը, որբ լուրեր էին տարածում, թե ոնց որ թե Հայաստանը այն հոդվածով չի դիմել ՀԱՊԿ-ին, որով պետք  է: Հետո եկավ 2022-ի սեպտեմբերը, մեր զինված ուժերը մտան մարտի մեջ, բայց պարզվեց, որ էլի զրո ռեակցիա: Մենք հասկացանք, որ այստեղ մեր անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է լեգիտիմ հիմքերին հղում անել Հայաստանի տարածքային ամբողջականության»,- հայտարարեց Փաշինյանը:

Նա նկատեց, որ Պրահայի նպատակը Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը չի եղել, այլ Հայաստանի տարածքային ամբողջականությունը ճանաչելը. «Այս է ամբողջ պատմությունը: Դուք դա չգիտե՞ք»,-ասաց նա:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular