ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՀ կառավարության ղեկավարն է դիմել Ադրբեջանին՝ Ռուբեն Վարդանյանին ձերբակալելու խնդրանքով․ Արշակ Կարապետյան

ՎԻԴԵՈ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար, ԳՇ պետի նախկին տեղակալ Արշակ Կարապետյանը կոչով դիմել է աշխարհի բոլոր երկրների հայերին եւ հայտարարել նոր քաղաքական ուժ ստեղծելու մասին:

«Ես որոշել եմ՝ հայտարարել իմ քաղաքական գործունեության սկզբի մասին, ստեղծել Հայաստանը ներքին եւ արտաքաին թշնամիներից ազատագրելու քաղաքական շարժում, ստեղծել ՀՀ պետականությունը պահպանող եւ երկրի բարգավաճոմը ապահովող հուսալի եւ անվտանգ համակարգ»,-ասել է նա իր տեսաուղերձում:

Կարապետյան անդրադարձել է  Արցախում տեղի ունեցած ողբերգական իրադարձություններին եւ կատարվածում մեղադրել ՀՀ իշխանություններին:

 

«Մեր երկրի շուրջ չափազանց արագ զարգացող աշխարհաքաղաքքկան պայմանների արդյունքում մենք ողբերգական դեպքերի ականատես եղանք: Նկատի ունեմ Արցախում Արցախում տեղի ունեցած սարսափելի ողբերգությունը, ոչը հնարավոր եղաքվ ՀՀ իշխանություների վախկոտության եւ դավաճանության պատճառով, նրանք արցախցիներին բախտի քմահաճույքին թողեցին, նկատի ունեմ դավաճանությունը, որը հանգեցրեց Արցախի ՊԲ-ի, ողջ հայության անվտանգության ապահովման արդյունավետ տարրի փաստացի ոչնչացմանը: Երբ վտանգված էյ յուրաքանչյուրիս կյանքը, անհրաժեշտ է, որ խիզախ մարդիկ քաջություն ունենան իրականության երեսին նայեն եւ խոսեն ամենայն անկեղծությամբ: Ես հայտարարում եմ հետեւյալը՝ այսօր չկա մի իրական հայրենասեր, ով ցավ ու զայրույթ չզգա, իմանալով, թե ինչպես է մեր վախկոտ իշխանությունը նպաստել մեր հպարտ ժողովրդի կոտորածին ու ստորացմանը: Իմանալով որ պաշտպանական բանակի հրամանատարներն ու զինվորները ենթարկվել են բարոյական եւ ֆիզիկական ծանրագույն փորձությունների, ինչի արդյունքում մենք կորցրեցինք հայրենասերների ամենամարտունակ կորիզը»:

Պաշտպանության նախարարը հայտարարել է, որ ՀՀ կառավարությունն է խնդրել Ադրբեջանին՝ ձերբակալել Ռուբեն Վարդանյանին:

«Ստույգ գիտեմ, որ հենց ՀՀ կառավարության ղեկավարն է՝ մտահոգված իր աթոռը պահելուն, դիմել է Ադրբեջանին՝ հայ ժողովրդի արժանի զավակ Ռուբեն Վարդանյանին   ձերբակալելու  խնդրանքով: Մի խումբ դիլետանտներից ու վախկոտներից կազմված մեր կառավարությունը, որը կարող է խիստ լինել միայն մեր ժողովրդի հետ, դեմքով ասֆալտին պառկեցնել մեր ժողորդին, մի խումբ վախկոտներից, որոնք խոսում են անվտանգության, անկախության ու խաղաղ ապագայի մասին, երեւի հույսը դնելով դահիճի ողորմությանը»,- ասաց նա:

Կարապետյանը հայտարարել է, որ հեռացվել է պաշտոնից, քանի որ չի ընդունել ադրբեջանական կողմի պահանջները՝ այսպես կոչված «ուլտիմատումը», որ հրաման  է տվել կրակ բացել հակառակորդի վրա առաջխաղացման դեպքում, նրա համար, որ 3 անգամ մեկնել է Արցախ եւ փորձել կազմակերպել Արցախի Հանրապետության  պաշտպանությունը, նրա համար  որ համաձայն  չի եղել իշխանության քաղաքականությանը անվտանգության ոլորտում:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular