ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀԱՊԿ ներկայացուցչի հարցը մնում է չլուծված. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հայաստանի՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում մշտական եւ լիազոր ներկայացուցչի հարցը մնում է առկախված:

Դեռեւս այս տարվա սեպտեմբերի 5-ին ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանը Վիկտոր Բիյագովին հետ էր կանչել ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցչի պաշտոնից, եւ մինչ օրս այդ պաշտոնում նոր նշանակում չի եղել: Ստացվում է, որ Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս չի եկել, բայց եւ որեւէ մեկի չի նշանակում այդ կառույցում:

Հիշեցնենք, որ Վիկտոր Բիյագովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում ՀՀ մշտական եւ լիազոր ներկայացուցիչ էր նշանակվել 2018 թվականին:
2017թ.-ից այդ պաշտոնը զբաղեցնում էր գեներալ Յուրի Խաչատուրովը:

Հեղափոխությունից հետո Նիկոլ Փաշինյանի իշխանությունը հետ կանչեց Խաչատուրովին այդ պաշտոնից, քանի որ նրան մեղադրանք էր առաջադրվել «Մարտի 1»-ի գործով. Խաչատուրովը մեղադրվում էր սահմանադրական կարգը տապալելու համար։

Մեղադրանքի առաջադրումը բողոքներ էր առաջացրել ՀԱՊԿ կառույցի ներսում:

Ինչ վերաբերում է Բիագովին, ապա նա մինչ ՀԱՊԿ-ը` 2014-2018 թվականներին, Ազգային ժողովի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետն էր։

ՀԱՊԿ-ում ՀՀ նախկին ներկայացուցիչ Բիյագովն այժմ նշանակվել է Նիդեռլանդների Թագավորությունում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան:

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հայ-ռուսական հարաբերությունների լարվածության ֆոնին Հայաստանը որոշել է ՀԱՊԿ-ում ՀՀ մշտական եւ լիազոր նոր ներկայացուցիչ չնշանակել:

ԱԳՆ-ից, այնուամենայնիվ, «Ժողովուրդ» օրաթերթը հետաքրքվեց՝ արդյոք ՀԱՊԿ-ում Հայաստանը նոր ներկայացուցիչ նշանակելու է, թե ոչ, երբ եւ ովքեր են թեկնածուները: Մեր այս հարցերին ի պատասխան՝ ԱԳՆ-ից հայտնեցին, որ, ըստ սահմանված ընթացակարգի, ՀԱՊԿ-ում ՀՀ ներկայացուցչի նշանակման ժամանակ կտեղեկացնեն:

Այն, որ ՀԱՊԿ-ն անգործության է մատնված եւ վերածվել է մի անարդյունավետ կառույցի, անգամ ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ հարձակումների դեպքում է «խուլ ու համր» ձեւանում, դա փաստ է, բայց անհասկանալի է, թե ինչ է տալու այդ անվտանգային մեխանիզմից դուրս գալը, կամ դուրս չգալու մասին չհայտարարելը, բայց որեւէ մեկին չնշանակելը: Արդյոք Հայաստանի անվտանգության համար այլընտրանք ունի՞ Նիկոլ Փաշինյանը:

Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular