ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաքելություն կուղարկի Հայաստան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Միավորված ազգերի կրթության, գիտության և մշակույթի կազմակերպության (ՅՈՒՆԵՍԿՕ) ներկայացուցիչների թիմը շուտով կմեկնի Երևան՝ ի պատասխան Հայաստանի խնդրանքի՝ օգնել ընդունելու Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին: Այս մասին հայտնում է կազմակերպության մամուլի ծառայությունը։

«Հայաստանի խնդրանքով ՅՈՒՆԵՍԿՕ-ն առաջիկա օրերին շտապ առաքելություն կուղարկի Երևան՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանվածներին կրթական աջակցություն ցուցաբերելու համար, որն ուղղված կլինի կրթության շարունակականության ապահովմանը և տեղահանվածներին հոգեբանական աջակցություն ցուցաբերելուն»,- ասված է հայտարարության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular