ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը մրցում են, թե ով ավելի լկտի կվիրավորի ընդդիմությանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Հայաստանի Ազգային ժողովը վաղուց վերածվել է «քուչի բիսեդկի»։ Վերջին օրերին տեղի ունեցած մի շարք միջադեպեր հերթական անգամ փաստում են այս ճշմարտությունը, ընդ որում առաջին դերերում երկուսն են՝ վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու Ազգային ժողովի նախագահի պաշտոնին պատահաբար հայտնված Ալեն Սիմոնյանը։

Նախօրեին Ալեն Սիմոնյանը չափազանց լկտի տոնով է պատասխանել «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի կոշտ քննադատությանը։ Իրեն տղամարդու տեղ դրած Սիմոնյանը՝ քաղաքական ընդդիմախոսին հակադարձելու համար նրան անվանել է «տխմար, այ չինական», իսկ երբ ՔՊ խմբակցության շարքերից առաջարկել են ոստիկան կանչել, Սիմոնյանը բառացի ասել է՝ «որ գրկի»։

Հայաստանի անկախության 3 տասնամյակների ընթացքում երբևէ խորհրդարանը նման խայտառակ իրավիճակում չի եղել և երբևէ խորհրդարանի հեղինակությունն այդքան չի ոտնահարվել, որքան Ալեն Սիմոնյանի պաշտոնավարման օրոք։ Իհարկե Փաշինյանը Փաշինյան չէր լինի, եթե չգերազանցեր իր իսկ թիմակցին։ Ազգային ժողովում կառավարության հետ հարց ու պատասխանը երեկ չափազանց թեժ է ընթացել։ Մինչ ընդդիմությունը Փաշինյանին մեղադրում է Հայաստանի շահերը ոտնահարելու, Արցախը հանձնելու մեջ, վերջինս ամբիոնից հաթաթա էր տալիս, մունաթ գալիս, փորձում ողջ մեղքը բարդել ընդդիմադիրների վրա, երբեմն էլ դուրս էր գալիս հունից՝ համարյա վիրավորական արտահայտություններ անելով, իսկ «Քաղպայմանագրի» ոգևորված պատգամավորները տեղերից վիրավորական արտահայտություններ էին անում ընդդիմության հասցեին։

Այս վարքը Փաշինյանի և նրա կուսակիցների կատարմամբ նորություն չէ, նորություն չէ նաև, որ նման պայմաններում անգամ ընդդիմությունը չի դադարում Ազգային ժողով ներկայանալ, Նիկոլ Փաշինյանին «պարոն վարչապետ» դիմելու իրենց արատավոր պրակտիկայից։ Արդյոք պատգամավորի մանդատն այդքան թանկ արժի ընդդիմության համար, որ ի վերջո չեն շպրտում դրանք՝ քաղաքական ճգնաժամ ստեղծելով երկրում։

Լալա Բեգլարյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular