ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ-ն Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ չի կիրառի՝ գազի մատակարարումների պատճառով․ Politico

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եվրամիությունը դժվար թե Բաքվի դեմ պատժամիջոցներ կիրառի Լեռնային Ղարաբաղում սեպտեմբերի 19-ին սանձազերծած պատերազմի պատճառով․ պատճառն Ադրբեջանից բնական գազի մատակարարումներն են։ Այս մասին հայտնում է Politico թերթը։

Հրատարակությունը մեջբերում է Եվրախորհրդարանի պաշտպանության ենթահանձնաժողովի նախագահ Նատալի Լոզոյի (Ֆրանսիա) խոսքերը, ով 60 պատգամավորների հետ հարցում է ուղարկել ԵՄ դիվանագիտության ղեկավար Ջոզեպ Բորելին այն մասին, թե ինչ պատժամիջոցներ են սահմանվելու Ադրբեջանի դեմ՝ կապված Ղարաբաղում մարտերի հետ. «Իրոք, խնդիրը ԵՄ անդամ երկրների մակարդակում է. Հունգարիան շատ մոտ է Ռուսաստանին, Թուրքիային և Ադրբեջանին, բայց կան նաև այնպիսի երկրներ, ինչպիսիք են Ավստրիան, Բուլղարիան և Ռումինիան, որոնք կախված են ադրբեջանական գազից, կան նաև այնպիսի երկրներ, ինչպիսինն էԻտալիան, որը հույս ունի լիցենզիա ստանալ իր նավթային ընկերության համար»,- նշել է ֆրանսիացի օրենսդիրը։ 

Չնայած որոշ եվրոպացի քաղաքական գործիչների արտահայտություններին, տնտեսական ճգնաժամը ստիպում է ԵՄ-ին ընտրություն կատարել իր արժեքների և Բաքվի հետ համագործակցության օգուտների միջև․ ասվում է հրատարակության մեջ։ Թերթի տվյալներով՝ 2022 թվականին Եվրամիությունը Անդրադրիատիկ գազատարով ներմուծել է ադրբեջանական գազի ընդհանուր ծավալի մոտ 3,4%-ը։

Բաքուն ապագայում կարող է ավելի կարևոր դեր խաղալ համայնքի էներգետիկ ռազմավարության մեջ՝ Թուրքմենստանին մոտ լինելու պատճառով, որը ՋԳ պաշարներով աշխարհում չորրորդն է։ Եվրոպական և ամերիկյան ընկերությունները, ինչպես նշում է Politico-ն, բանակցություններ են վարում Ադրբեջանի տարածքով գազի տարանցման ենթակառուցվածքների կառուցման շուրջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular