ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Դաշնային խորհրդում դատապարտել են Հայաստանի Հռոմի ստատուտը վավերացնելու որոշումը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

News.ru-ն գրում է, որ Երևանի կողմից Հռոմի ստատուտի վավերացումը չի բարելավի Ռուսաստանի և Հայաստանի հարաբերությունները, բայց այդ որոշման համար ընտրված ժամանակը խորհրդանշական է, NEWS.ru-ի հետ զրույցում ասել է Դաշնային խորհրդի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի փոխնախագահ Անդրեյ Կլիմովը։ Նրա խոսքով, Հայաստանի ղեկավարությունը հաստատել է Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դերն ու նշանակությունը, որը վաղուց վերածվել է արևմտյան թշնամիների զենքի։ Սենատորը համաձայն չէ այն պնդման հետ, որ այդ որոշումը կօգնի Երևանին ինչ որ կերպ պաշտպանել հայերի իրավունքները Ղարաբաղում, քանի որ ՄՔԴ-ն հիմա ուրիշ գործով է զբաղված։

«ՄՔԴ-ն օգտագործվում է Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ քրեական հետապնդման համար: Դա այդպես է, դա գիտի ողջ աշխարհը: Ես ռուս-հայկական հարաբերությունների սրման կողմնակից չեմ, Հայաստանը միշտ աշխարհագրորեն և պատմականորեն շփվել է մեր երկրի հետ։ Այսօր Ռուսաստանում ավելի շատ հայ է ապրում, քան Հայաստանում։ Իմ կարծիքով, նրանք, ովքեր այնտեղ իշխանության մեջ են, առաջնորդվում են ոչ թե հայ ժողովրդի հիմնարար շահերով, այլ մեկ այլ բանով։ Նրանք լսում են նրանց, ովքեր Ռուսաստանը համարում են իրենց թշնամին»,- ասել է Կլիմովը։

Սենատորը հիշեցրել է, որ ՄՔԴ-ն այդ բոլոր որոշումները (Պուտինին և Լվովա-Բելովային ձերբակալելու օրդերները) փաստերի կեղծման միջոցով է կայացրել։

«Այդ որոշումը կայացնելու համար խարդախություն է արվել: Այնտեղ բոլոր մեղադրանքները շատ հեռուն են իրականությունից: Մարդիկ, ովքեր պատասխանատու էին այդ որոշման համար, արդեն հետախուզման մեջ են հայտարարվել մեր իրավապահ մարմինների կողմից»,- հավելել է Կլիմովը։

Ըստ սենատորի Երեւանն այսօր այնքան խնդիրներ ունի, որ նորերը հավաքելը նշանակում է շատ խորը չմտածել տեղի ունեցողի մասին։ Կլիմովը Հայաստանի ղեկավարությանը խորհուրդ է տվել առաջնորդվել ոչ թե էմոցիաներով, այլ ողջախոհությամբ և օբյեկտիվ իրականությամբ։

«Դուք նայում եք աշխարհի քարտեզին և տեսնում, թե որտեղ է Երևանը, որտեղ Վաշինգտոնն ու Բրյուսելը։ Դրանք կետեր չեն, որոնց վրա Երևանը պետք է հենվի լուրջ և երկարաժամկետ ռազմավարության մեջ։ Բայց նրանք հիմա իշխանության մեջ ունեն իրենց թիմը, որը առաջնորդվում է Աստված գիտի թե ինչով չգիտակցելով, որ աշխարհագրության ու պատմության գործոնը հնարավոր չէ վերացնել»,- եզրափակել է Կլիմովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular