ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հանճարեղ քայլ, թե՞ ֆենոմենալ հիմարություն. Միացյալ Նահանգները սկսել է ստեղծել նոր «հակա Ռուսաստան»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newdaynews.ru–ն գրում է, որ ԱՄՆ-ն արդեն սկսել է Հայաստանում ստեղծել մեկ այլ «հակա Ռուսաստան» ղարաբաղյան ճգնաժամի մեղքը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանից գցելով Մոսկվայի վրա։ Այդ մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Քաղաքական տեղեկատվության կենտրոնի գլխավոր տնօրեն Ալեքսեյ Մուխինը։ Նրա խոսքով Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը վարկաբեկելու հետագա փորձերը վերաբերելու են ուղղափառությունը պաշտպանելու անկարողությանը։

«Ժամանակի ընթացքում նման շարք կկառուցվի. Ռուսաստանը չկարողացավ օգնել ուղղափառներին Սերբիայում, Վրաստանում, Ուկրաինայուն և Հայաստանում: Այդ թեզը մոտ ապագայում հիմք կհանդիսանա Ռուսաստանի ղեկավարության գործողությունները վարկաբեկելու համար, դա արդեն միանգամայն ակնհայտ է։ Ռուսաստանի հակառակորդների դիվային հանճարն այն է, որ նրանք կարողացան մեղքը Նիկոլ Փաշինյանից, որի թիմը կազմակերպեց այս ամբողջ իրավիճակը, բարդել Ռուսաստանի վրա։ Հարցն այն է, թե արդյո՞ք նրանց կհաջողվի դա տանել մինչև վերջ, քանի որ մարդիկ ու երկրները, ովքեր շահագրգռված են որոշակի արդյունքի հասնելու հարցում, դրան կդիմադրեն։ Որովհետև երբ կեղծ թեզ է ձևավորվում քաղաքական իրականության մեջ, դա միշտ խնդիր է ապագա սերունդների համար։ Այդ մասին ձեզ կպատմեն Մերձդնեստրի, Դոնբասի և այլնի բնակիչները։ Որովհետև այդ սուտը, ցավոք, ծանր հետևանքներ է ունենում բոլորի համար առանց բացառության»,- կարծիք է հայտնել Մուխինը։

Քաղաքագետն ուշադրություն է հրավիրել Հայաստանում տիրող այն կարծիքի վրա, որ «ԱՄՆ-ի հետ հարաբերությունները կեղծ բնույթ են կրում»։ «Ես համաձայն եմ այդ թեզի հետ, քանի որ Միացյալ Նահանգները մի կողմից շահագրգռված է այնտեղ իր ռազմական ներկայությունը հաստատելու մեջ, մյուս կողմից մտադիր չէ պատասխանատվություն ստանձնել այդ երկրի համար։ Հետևաբար, ի վերջո կլինի այն, ինչ եղավ Ուկրաինայի հետ, որն է հայկական պետականության լիակատար ոչնչացումը։ Եթե ​​այս նեղ վիճակում, որում գտնվում է հայ հասարակությունը, չգործի ինքնապահպանման բնազդը, ապա տեղի կունենա Հայաստանի փլուզում դրանից բխող բոլոր հետևանքներով»,- ընդգծել է նա։

«Կարելի է մտածել, որ Թուրքիան է ստեղծում այս իրավիճակը։ Ես մեծ կասկածներ ունեմ այն հարցում, որ միայն Թուրքիան է հեղինակը։ Դա սխալ է: Ամենայն հավանականությամբ, խոսքը համալիր ազդեցության մասին է, որտեղ կողմերն ունեն, այսպես ասած, սեփական շահերը և այս նախագիծը դիտարկում են որպես բաց բաժնետիրական ընկերություն։ Այսինքն կարելի է ինչ-որ նախապատվություններ ստանալ, կամ դրանք ստանալ գործընթացի մյուս մասնակիցների հաշվին»,- պարզաբանել է փորձագետը։

Միևնույն ժամանակ, Մուխինը կարծում է, որ Արևմուտքից իրավիճակի արագ զարգացում սպասել պետք չէ։ «Մոտ ապագայում հեռանկարը շատ պարզ է. կլինի Ադրբեջանի կողմից Զանգեզուրի միջանցք ստեղծելու փորձ։ Իհարկե, կան որոշակի հիմքեր ենթադրելու, որ դա տեղի չի ունենա, քանի որ, սկզբունքորեն, ԱՄՆ-ն արդեն լուծել է իր խնդիրը Հայաստանում՝ ստեղծել է մեկ այլ «հակա Ռուսաստան»: Դժվար թե նրանք չափազանց շատ բան զիջեն Ադրբեջանին, քանի որ Հայաստանի շատ արագ թուլացնելը վտանգում է ընդհանրապես փչացնել այդ նախագիծը»,- ասել է նա։

«Իսկ ընդհանրապես, մեծ հարցեր կան Ռուսաստանի վարքագծի տրամաբանության հետ կապված: Այստեղ մեկ բանաձև է՝ կամ Ռուսաստանը կատարել է ինչ-որ հանճարեղ քայլ, որի արդյունքները մի փոքր ուշ կլինեն, կամ էլ առկա է ֆենոմենալ հիմարություն։ Կապրենք, կտեսնենք»,- եզրափակել է Մուխինը:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular