ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելն ու Ադրբեջանը տիեզերքում համագործակցության մասին համաձայնագիր են ստորագրել

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը և Ադրբեջանը տիեզերքում համագործակցության «պատմական» համաձայնագիր են ստորագրել, հայտարարել է Իսրայելի նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարարությունը։

Համաձայնագիրը ստորագրվել է Միջազգային տիեզերագնացության կոնգրեսում (IAC), որն այս տարի անցկացվել է Բաքվում, գրում է Jpost-ը։

«Այսօր ստորագրված համաձայնագիրն իսրայելական գիտության, նորարարության և տիեզերական արդյունաբերության ուժեղ կողմերի լրացուցիչ ապացույցն է», - ասաց Նորարարության, գիտության և տեխնոլոգիաների նախարար Օֆիր Ակունիսը: «Իսրայելի միջազգային դիրքն ամուր է և անընդհատ ամրապնդվում է։ Ադրբեջանի Տիեզերական գործակալության հետ համաձայնագիրը կարևոր տնտեսական և քաղաքական հետևանքներ ունի, և ես շնորհավորում եմ բոլոր նրանց, ովքեր դրա հաջողությանն են հասել»:

 

Համաձայնագիրը, պարզաբանել է Իսրայելի Տիեզերական Գործակալության տնօրեն Ուրի Օրոնը, կհանգեցնի տիեզերքի ոլորտում համատեղ նախագծերի, ներառյալ տիեզերական տեխնոլոգիաների, արբանյակների, ռոբոտային տիեզերական որոնման համակարգերի, տրանսպորտային միջոցների և օպտիկական համակարգերի, ինչպես նաև ակադեմիական համագործակցությունների, Երկրի դիտման, մոնիտորինգի և կրթական նախագծերի:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular