ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՀՅԴ Հայաստանի կառույցները լուծել են Արցախից բռնահանված 1300 ընտանիքի կեցության խնդիրները

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

ՀՅԴ Հայաստանի կառույցները՝ Հայ Օգնության Միությունը, «Թևանիկ» հասարակական կազմակերպությունն, անհատ քաղաքացիների օժանդակությամբ, լծվել են Արցախից տեղահանված հայրենակիցների աջակցության գործին։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի հաղորդմամբ՝ Երևանի գրեթե բոլոր վարչական շրջանների կուսակցական գրասենյակները վերածվել են աջակցության կենտրոնների, որտեղ ոչ միայն կուսակցականների, այլև մեր քաղաքացիների աջակցությամբ և  օժանդակությամբ  կենտրոնացվում և բաշխվում են հավաքված առաջին անհրաժեշտության պարագաները՝ հագուստ, հիգենայի և անկողնային պարագաներ, սնունդ, դեղորայք և այլ ապրանքներ։

«Այս պահի դրությամբ լուծվել է մոտ 1300 ընտանիքի կեցության և առօրյա կենցաղային խնդիրները։

 

Արցախահայ հայրենակիցների օժանդակությանն ուղղված աշխատանքները չեն դադարում նաև այս պահին։

Բարեսիրական նպատակներով 1909 թ հիմնադրված ՀՅԴ քույր կառույց Հայ օգնության միությունը բռնի տեղահանված արցախահայերի կարիքները հոգալու նպատակով արդեն սկսել է համահայկական դրամահավաք»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Դրամահավաքի և ծրագրի իրագործման մանրամասները կներկայացվեն առաջիկայում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular