ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանոթ ու միաժամանակ անհայտ … հունահռոմեկան ըմբշամարտ

ՍՊՈՐՏ

Ըմբշամարտն ամենահին մարտարվեստներից է։ Շատ հազարամյակներ մարդիկ պայքարելու հմտություններն օգտագործել են ոչ միայն գոյատևելու կամ զվարճանալու, այլ նաև ֆիզիկական և հոգևոր զարգացման համար: Ժամանակի ընթացքում ըմբշամարտն ավելի բովանդակալից է դարձել և արմատավորվել կյանքում որպես ինքնապաշտպանության համար նախատեսված գործողությունների առանձին համալիր:


Տարեգրություններն ու հին ձեռագրերը վկայում են, որ ըմբշամարտն ամենամեծ ժողովրդականությունը ձեռք է բերել Հին Հունաստանում, որտեղ մ.թ.ա. 704 թվականին այն ներառվել է հնագույն օլիմպիական խաղերի ծրագրում։ Ըմբշամարտի կանոնների առաջին ստեղծողը եղել է հույն մարզիկ Թեսեուսը։ Այն ժամանակ և Պյութագորասը, և Պլատոնը և , իհարկե, Օլիմպիական խաղերի բազմակի հաղթող Միլոն Կրոտոնցին են համարվել ժամանակի հայտնի ըմբիշներ։ Հետագայում հռոմեացիները հաճույքով վերցրել են հույների այդ կիրքը: Բայց նրանց մոտ ըմբշամարտն ավելի շատ նման է եղել բռունցքամարտի, կամ գլադիատորական կռվի, իսկ հաղթողներն անմիջապես են դառնալիս եղել ժողովրդի կուռքերը։
Հետագայում Եվրոպայում հունահռոմեական ըմբշամարտն առավել զարգացում է ստացել Ֆրանսիայում 19-րդ դարի սկզբին։ Եվ դրա համար եղել են որոշակի կանոններ: Ի տարբերություն ազատ ոճի, հունահռոմեական ոճի ըմբշամարտում ոտքերի հետ ցանկացած գործողություն արգելված է, բռնումները  իրականացվում են միայն ձեռքով և հաղթում է այն մարզիկը, ով առաջինն է մրցակցի երկու ուսերը դնում գետնին:
Այդ Ֆրանսիական ըմբշամարտը, ինչպես այն շարունակվել էին որոշները կոչել մինչև 1948 թվականը, հսկայական ժողովրդականություն է ձեռք բերել հասարակ մարդկանց և կրկեսի արտիստների շրջանում: Ժամանակի ընթացքում սկսել են անցկացվել քաղաքային և ազգային առաջնություններ։ Աշխարհի տարբեր ծայրերից սկսել են մարզիկներ գալ Ֆրանսիա մրցումներին մասնակցելու համար։ Արդյունքում այդ Ֆրանսիական ըմբշամարտը համաշխարհային ճանաչում է ձեռք: 1896 թվականին ֆրանսիական ըմբշամարտը վերանվանվել է հունահռոմեականի և հետո ներառվել է ժամանակակից առաջին ամառային օլիմպիական խաղերի ծրագրում։ 1898 թվականին անցկացվել է Եվրոպայի առաջին առաջնությունը, իսկ 1904 թվականին այդ նոր մարզաձի  աշխարհի առաջնությունը։ 1912 թվականին ստեղծվել է ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան։
Հունահռոմեական ըմբշամարտը ժամանակին տարածված է եղել ամբողջ ԽՍՀՄ-ում, և , իհարկե, Հայաստանը ևս դրանից անմասն չի մնացել: Հայ մարզիկները ինչպես ԽՍՀՄ-ում, այնպես էլ ներկայումս՝ անկախ Հայաստանի պայմաններում լավագույնս են ներկայանում բազմաթիվ միջազգային հարթակներում: Հունահռեոմական ըմբշամարտը մարտարվեստի չափանիշ է։ Ողջ աշխարհում է այն զարգանում, և հպարտությամբ կարող ենք ասել, որ հայկական դպրոցը այդ մարձազևի լավագույն դպրոցների շարքում է։
 Нет описания.
Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular