ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կարմիր խաչը Արցախում շարունակում է դեռեւս չտեղափոխված անձանց որոնումները

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ եւ հաշմանդամություն ունեցող անձինք։ Այս մասին հաղորդագրություն է տարածել Հայաստանում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը։

«Մեր անձնակազմը շարունակում է դեռեւս չտեղափոխված մարդկանց որոնումը, որոնց թվում են տարեցները, հիվանդ եւ հաշմանդամություն ունեցող անձինք։

Վերջին օրերին այցելությունների ընթացքում տրամադրել ենք սնունդ եւ հիգիենայի փաթեթներ, ինչպես նաեւ օգնել ենք երեք մարդկանց վերականգնել կապը ընտանիքի անդամների հետ։ Մարդկանց համար մեծ թեթեւություն էր վերջապես խոսել իրենց հարազատների հետ, որոնք մինչ այդ պահը տեղեկություն չունեին իրենց գտնվելու վայրի մասին:

 

Այցելություններին մասնակցում են նաեւ մեր բժիշկները, որոնք գնահատել են խոցելի անձանց առողջական վիճակը՝ բժշկական կարիքները բավարարելու համար»,- նշվում է հաղորդագրության մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular