ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պատերազմը շարունակելն արդարացում չի ունենա. ԻԻՀ Գլխավոր շտաբի պետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ԻԻՀ Գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Մոհամադ Հոսեյն Բաղերին անդրադարձել է հարավկովկասյան տարածաշրջանի վերջին իրադարձություններին եւ ասել, որ «այն, ինչ արեց Ադրբեջանը, իր ինքնիշխանության վերականգնում էր իր ամբողջ տարածքի հանդեպ»։

«Այն, ինչ արել է Ադրբեջանը մինչեւ այժմ, դա իր տարածքային ամբողջականության վերադարձն է։ Այսինքն՝ շնորհիվ վերջին շաբաթների իրադարձությունների՝ նա կարողացավ նորից հաստատել լիակատար ինքնիշխանություն եւ իր տարածքային ամբողջականությունը,- ասել է նա։- Իհարկե, այս բոլոր հողերում փոքրամասնությունները պետք է ապրեն խաղաղ եւ ունենան այլ քաղաքացիների հետ հավասար իրավունքներ»։

«Այսուհետ մենք երկու հարեւան ունենք Կովկասում՝ Ադրբեջանը եւ Հայաստանը, որոնց հարգում ենք, եւ նրանց տարածքային ամբողջականության պահպանումը կարեւոր է մեզ համար, եւ դա այն հարցն է, որ մենք ընդգծել ենք երկու երկրների պաշտոնատար անձանց հետ մեր հանդիպումների եւ բանակցությունների ժամանակ,- ասել է գեներալը։- Ուստի մենք հույս ունենք, որ հասնելով լիակատար խաղաղության՝ կովկասյան տարածաշրջանը կդառնա խաղաղության եւ վերակառուցման վկան՝ իր ժողովրդի բարեկեցության բարելավման համար՝ առանց տարածաշրջանի աշխարհագրական եւ աշխարհաքաղաքական սահմանների փոփոխության»։

Նա նաեւ ընդգծել է, որ «սրանից հետո պատերազմի շարունակումն արդարացում չի ունենա»։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular