ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


100-ավոր զոհեր, վիրավորներ և գերիներ․ նոր տվյալներ՝ Իսրայելի և Պաղեստինի միջև ընթացող մարտերից

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Պաղեստինցի գրոհայիններն առավոտյն մեկնարկած մարտերից մինչ այս պահը կարողացել են ներթափանցել Իսրայելի 14 բնակավայրեր, հայտնում է իսրայելական Kan ռադիոկայանը՝ վկայակոչելով անվտանգության աղբյուրին։

Ըստ աղբյուրի՝ տասնյակ պաղեստինցի մարտիկներ ներթափանցել են Իսրայելի տարածք, մի քանի վայրերում մարտեր են տեղի ունեցել իսրայելցի զինվորականների հետ։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ Իսրայելական բանակը պատրաստվում էր պատերազմ սկսել Գազայի հատվածում և Հորդանան գետի Արևմտյան ափին հաջորդ ամիս՝ տոներից հետո։

Այս պահին հայտնի է, որ Իսրայելում զոհվել է 40 մարդ, ևս 779-ը՝ վիրավորվել։ Պաղեստինյան Կարմիր մահիկը հայտնում է, որ Գազայի հատվածում Իսրայելի հարվածների հետևանքով տուժել է մոտ 1500 մարդ։

Պենտագոնը հայտնել է, որ առաջիկա օրերին կփորձի Իսրայելին ապահովել պաշտպանության համար անհրաժեշտ ամեն ինչով։

Իր հերթին Իսրայելի առաջնորդ Նեթանյահուն Իսրայելի առաջին նպատակն է անվանել՝ մաքրել էսկալացիայի ժամանակ հարձակման ենթարկված տարածքները։ Հայտնի է, որ Իսրայելի դպրոցներն ու մանկապարտեզները կիրակի փակ կմնան։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular