ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը եւ Պաղեստինը տեղեկացնում են զոհերի թվի ավելացման մասին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը եւ Պաղեստինը տեղեկացրել են զոհերի թվի ավելացման մասին հակամարտության սրման հետեւանքով։

Ինչպես տեղեկացրել է Times of Israel-ը, «Մագեն Դավիթ Ադոմ» արտակարգ օգնության ծառայության տվյալներով՝ ՀԱՄԱՍ խմբավորման գրոհն սկսվելուց հետո զոհվել է մոտ 40 մարդ, ավելի քան 700 հոգի վիրավորվել է։

Իսայելի առողջապահության նախարարությունը տեղեկացնում է, որ 779 մարդ հոսպիտալացվել է։

 

Պաղեստինյան ԶԼՄ-ները տեղեկացնում են 160 սպանվածի եւ ավելի քան 1 000 վիրավորվածի մասին, որոնք այսօր առավոտվանից գրանցված են Գազայի հատվածի հիվանդանոցներում։

Զոհերի թիվը, հավանաբար, ներառում է նրանց, ովքեր դարձել են իսրայելցի զինվորականների թիրախը ավիահարվածների հետեւանքով եւ Իսրայելի հարավում զորքերի հետ բախումների ժամանակ։

ՀԱՄԱՍ-ի որոշ անդամներ թափանցել են երկրի հարավի մի շարք բնակավայրեր։

Երկրի հարավային եւ կենտրոնական մասերի դեմ ուղղվել են հազարավոր հրթիռներ։

ՀԱՄԱՍ-ը հայտարարել է, որ մի քանի պատանդ է վերցրել եւ տարել Գազայի հատված։

Հարձակումը շարունակվում է տեղի ժամանակով ժամը 06.30-ից։

Հավանաբար, զոհերի թիվը կավելանա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular