ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանը` որպես պետություն, վտանգվում է «լուծարվել»

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Newdaynews.ru-ն գրում է, որ  Հայաստանին միջնաժամկետ հեռանկարում որպես ազգային պետություն գոյություն ունենալու վտանգ է սպառնում: Մոսկվայում կայացած մամուլի ասուլիսում նման կարծիք է հայտնել ռուս քաղաքագետ, Ժամանակակից պետությունների միջազգային ինստիտուտի ղեկավար Ալեքսեյ Մարտինովը։

«Լեռնային Ղարաբաղը, ըստ էության, հայկական ժամանակակից պետականության գրեթե միակ ազգային գաղափարն էր մինչև անցյալ շաբաթ... պետականության համար պայքարի 30 տարիները նետվել են պատմության զուգարանակոնք, դա միանգամայն ճիշտ է»,- կարծում է Մարտինովը։

Այդ առնչությամբ քաղաքագետը խոստովանել է, որ «միջնաժամկետ հեռանկարում Հայաստանը, որպես ազգային պետություն, չի լինելու»։ «Պարզապես այն պատճառով, որ նրանք այսօր մեռնելու համար ոչինչ չունեն: Սա ժամանակակից գործչի խոսք է, որն, ի դեպ, արտահայտել է ուկրաինացին։ Սրա վրա ծիծաղում են, ասում են, որ հիմար Կլիչկոն՝ կոտրված գլխով բռնցքամարտիկն է ասել, որ պատրաստ է ապրել այլ ոչ թե մեռնել Ուկրաինայի համար։ Բայց դա ոչ թե այն պատճառով է, որ նրա գլուխը հարվածներից դատարկվել է, այլ ընդհանուր միտում է: Ի վերջո, իսկապես ոչ մի բան չկա մեռնելու համար. ապրելը նորմալ է, բայց մեռնելը` ոչ: Հայաստանում էլ է այդպես. այնտեղ մեռնելու համար բան չկա: Նրանք այնտեղ պարզապես գոյություն են պահպանում, և աստիճանաբար Հայաստանը որպես պետություն նորից կլուծարվի, ինչպես եղել է պատմության մեջ»,- կարծում է նա։

«Ես ենթադրում եմ, որ նույնը կլինի Ադրբեջանի և, ամենայն հավանականությամբ, Վրաստանի հետ։ Դժվար է կանխագուշակել, թե ինչ կլինի այդ տարածքում։ Բայց բացարձակապես այն, ինչ եղավ այսօր Լեռնային Ղարաբաղի հետ, այսինքն ինքնալուծարումը՝ ինչպես իրենք էին ասում, և հայ բնակչության զանգվածային արտագաղթը, այդ հակամարտության լուծումը չէ, հարյուր տոկոսով: Դա ինչ-որ միջանկյալ էպիզոդ է, որն այսօր գեղեցիկ է թվում և՛ Ադրբեջանում, և՛ այսօրվա Հայաստանում, որի մի մասը անձնավորված է Նիկոլ Փաշինյանի կողմից։ Դա հիանալի է թվում Թուրքիայում և, հավանաբար, արևմտյան մի շարք երկրներում, բայց դա միանշանակորեն խնդրի լուծում չէ»,- ընդգծել է քաղաքագետը։

Մարտինովը հիշեցրել է խորհրդային շրջանի իրադարձությունները, երբ փորձեցին լուծել Լեռնային Ղարաբաղի խնդիրը ստեղծելով ազգային ինքնավարություն Ադրբեջանի կազմում։ «Դա նույնպես լուծման միջանկյալ ձև էր, որը ժամանակին որոշել էր ընկեր Ստալինը, և նա շատերից լավ գիտեր կովկասյան այդ բոլոր խնդիրները տեղացի լինելու պատճառով։ Նման միջանկյալ որոշումը՝ ի դեմս Ադրբեջանի կազմում ազգային ինքնավարության, ինչ-որ կերպ միայն որոշակի ժամանակով նվազեցրեց խնդիրները։ Իսկ առաջին իսկ հնարավորության դեպքում, հենց որ դաշնային կենտրոնը սկսեց թուլանալ՝ դեռևս 1989 թվականին, ամեն ինչ պայթեց և վայրենացավ: Այսինքն այդ խնդիրը չէր լուծվել։ Եվ հիմա էլ այդ խնդրի լուծումը չի եղել։ Խնդրին միանշանակորեն կվերադառնան ամբողջությամբ կամ մասնակի, եթե ոչ 5, ապա հնարավոր է 20 տարի հետո»,- պարզաբանել է նա։

«Մի կողմից այդ խնդիրն է մնում, մյուս կողմից` Ռուսաստանի աշխարհառազմավարական շահերը, որոնք վեր են բոլոր տարածաշրջանային պատմություններից։ Ուստի Ռուսաստանը կլինի Անդրկովկասում, նրան ոչ ոք այնտեղից դուրս չի մղի, հուսով եմ»,- եզրափակել է Մարտինովը։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular