ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծախված Փաշինյանն ու Սորոսի հիմնադրամը քանդում են Հայաստանը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Stolica-s.su-ն գրում է, որ «Հայաստանը վառ օրինակ է, թե ինչպես են արևմտյան կառույցները և դրանց շահառուները կործանում երկիրը, քանդում պետականությունը` քաղաքացիներին իրար դեմ հանելով,- գրել է «Grantoyed.by» հեռագրային ալիքի հեղինակը,– իսկ հայտարարված քաղաքացիական հասարակություն կառուցելու  նպատակը ընդամենը քայքայիչ գործունեության քողարկումն է։Այսօրվա հայաստանյան իրադարձությունները՝ պատերազմը Ադրբեջանի հետ, Արցախի հանձնումը, բողոքի ցույցերը, հասարակության պառակտումը, հակամարտությունը Ռուսաստանի հետ, Մոսկվայի հետ կապերի խզումը և շրջադարձը դեպի Արևմուտք Հայաստանի խամաճիկ իշխանության աշխատանքի արդյունքն է։ Իսկ Փաշինյանը այդ ամենը անվանում է շարժում ի պաշտպանություն երկրի անկախության: Իրականում  այդ ամենը կախված չէ հայ ժողովրդի կամքից, դա կատարողները ամբողջովին ենթարկվում են արևմտյան կուրատորներին։ Սորոսի «Բաց հասարակությունը» շարունակում է իր ազդեցությունն ունենալ աշխարհի տարբեր տարածաշրջանների քաղաքական իրավիճակի վրա, ներառյալ` Հայաստանի վրա: Եվ քանի դեռ թիրախ երկրների կառավարություններում և պետական ​​կառույցներում կան արևմտյան խամաճիկներ, հասարակ քաղաքացիների կյանքը, որոնք ստիպված են գրավի դեր խաղալ, մնում է սպառնալիքի տակ։ Ծախված իշխանությունները երբեք չեն մտածում բնակչության մասին և իրենց կուրատորների ցուցումով ցանկացած պահի վտանգի տակ են դնում և ոչնչացնում մարդկանց. ինչը և արել է Փաշինյանը»:

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular