ՄԱԿ ԱԽ-ն Գազայի հատվածում ստեղծված իրավիճակի վերաբերյալ փաստաթուղթ չի ընդունել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը արտակարգ նիստ է անցկացրել փակ դռների հետևում Իսրայելի և Գազայի հատվածի միջև պատերազմի ֆոնին, սակայն չի կարողացել հասնել միասնական հայտարարության համար պահանջվող միաձայնության, հայտնում է Al Jazeera-ն։
Միացյալ Նահանգները կոչ է արել խորհրդի 15 անդամներին խստորեն դատապարտել ՀԱՄԱՍ-ին։ «Շատ երկրներ կան, որոնք դատապարտել են ՀԱՄԱՍ-ի հարձակումները։ Ակնհայտ է, որ ոչ բոլորը»,- հանդիպումից հետո լրագրողներին ասել է ամերիկացի ավագ դիվանագետ Ռոբերտ Վուդը:
«Անվտանգության խորհրդի անդամները համաձայնել են, որ այդ հարձակումները չպետք է տեղի ունենային: Հուսանք, որ իրավիճակը չի վատթարանա։ Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի թույլ չտանք դրա տարածումը»,-ասել է նա։