ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի ավագանու ընտրության շուրջ կրքերը չեն մարում

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Երևանի ավագանին վաղը ձեռնամուխ կլինի արդեն առաջին նիստին, սակայն մինչ օրս չեն մարում կրքերը, թե ինչի համար ընդդիմադիր քաղաքական ուժերին չհաջողվեց համաձայնության հանգել և միահամուռ բոյկոտել Երևանի ավագանու առաջին նիստը, ինչը հնարավորություն կտար «Քաղաքացիական պայմանագրին» պարտության մատնել։

Ըստ էության, «Հանրային ձայն» կուսակցությունը, նույնիսկ ավագանու մեկ անդամով մասնակցելու դեպքում կապահովի քվորում, իսկ քաղաքապետ կընտրվի արդեն 40 % ձայն ստացած թեկնածուն, եթե ընդամենը մեկն առաջադրված լինի։ Փաստացի, «Ազգային առաջընթացի» և «Մայր Հայստան» դաշինքի չմասնակցելու պարագայում, ընդամենը 27 կողմ ձայներով հնարավոր կլինի մեկ տարով Տիգրան Ավինյանին ընտրել քաղաքապետ։

Տարբեր ընդդիմադիր շրջանակներ քննադատում են «Հանրային ձայն» կուսակցությանը՝ բոյկոտին չմիանալու տարբեր պահանջներ ներկայացնելու համար, ինչը նշենք՝ այս իրավիճակում չափազանց անլուրջ է։ Անկախ այդ կուսակցության նկատմամբ հանրության արդարացված վերաբերմունքից, կուսակցության ղեկավար Վարդան Ղուկասյանն օրինակ, գիտակցում է, որ նոր ընտրություններ լինելու դեպքում կարող է, միգուցե չկարողանա ցույց տալ այն բավական տպավորիչ արդյունքը, որ ստացվել է այս ընտրություների արդյունքում և, Հայկ Մարությանին ու Անդրանիկ Թևանյանին ծառայություն մատուցելու փոխարեն, Ղուկասյանը նախընտրում է ներկայացվածություն ունենալ Երևանի ավագանու կազմում։

Փոխարենը մինչ այս պահը որևէ կերպ ստեղծված իրավիճակին չի անդրադարձել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, ինչն ի դեպ, ևս արդարացված մոտեցում է։ Ըստ էության Քպ-ն ընտրություններում ամենաբարձր ձայներն է ստացել և Տիգրան Ավինյանն ընդդիմադիրների գզվրտոցի պայմաններում կկարողանա առնվազն մեկ տարով ղեկավարել Երևան քաղաքը, ուստի և «Քաղպայմանագիրը» անպտուղ քաղաքական բանավեճերի մեջ մտնելու փոխարեն նախընտրում է ստանձնել Երևանի քաղաքապետի պաշտոնը և առնվազն մեկ տարվա աշխատանքի արդյունքում ցույց տալ, թե ինչպիսի արդյունավետությամբ կկարողանա աշխատել։

Նարինե Մամիկոնյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular