ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Հայաստանում ես ավելի պահանջված եմ. Լիլի Կարապետյան

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Blognews.am-ը զրուցել է  «Ֆուլ Հաուսի» հինգերորդ եթերաշրջանից հայտնի Լիլի Կարապետյանի հետ կյանքում առաջնորդվող կանոնների, կնոջ կարևոր առավելությունների, ինչպես նաև դերասանուհու, մոդելի կարիերայի մասին, ինչպես նաև դերասանուհին մի քանի դրվագ է պատմել անձնական կյանքից:    

Ես առայժմ չեմ պատկերացնում՝ «Ֆուլ Հաուս»-ը իմ կյանքում ինչ մեծ դեր ունեցավ, որովհետև դեռ տաք եմ և բացի այդ՝ Հայաստանում չեմ բնակվում, որ զգամ ազդեցությունը: Իհարկե, նախագիծն ինձ մեծ ճանաչում բերեց, նույնիսկ Մոսկվայում հայերը մոտենում են, լուսանկարվում և դրական խոսքեր են ասում:    

Մոսկվայում ես կյանքս եմ վայելում և զբաղվում եմ տարբեր աշխատանքներով: Առհասարակ, աշխատում եմ կյանքս հիմնական ինչ-որ աշխատանքի հետ չկապել: Երազող չեմ, պարզապես փորձում եմ կյանքս ապրել ժամանակին համընթաց: Զգում եմ՝ ինչպես է ժամանակն արագ գնում, ինքս էլ վախենում եմ կյանքում ինչ-որ բան չհասցնելուց, դրա համար էլ փորձում եմ մինչև վերջ մի բանի չտրվել: Շատ սիրում եմ նկարահանվել, դա իմ առաջին հոբբին է, սիրում եմ սպորտը, սիրում եմ զբոսնել, եթե ինչ-որ քաղաքում եմ, սիրում եմ ճանապարհորդել, դրա համար ես չեմ կարողանում մի տեղում մնալ: Օրինակ՝ կարող է հենց այս պահին որոշեմ, ցերեկը գնեմ տոմս և երեկոյան թռչեմ, ու ինձ խանգարող ոչ մի հանգամանք չպետք է լինի:

Հայաստանում ես ավելի պահանջված եմ, մասնակցում եմ տարբեր նախագծերի, այստեղ իմ ընկերներն են, և Երևանում ավելի շատ հնարավորություններ ունեմ: 

Անկեղծ ասած՝ չկա ոչ մի կտրուկ բան, որ ասեմ՝ այսպես չեմ նկարահանվի: Չեմ ցանկանա խոսել բաց տեսարաններում նկարահանվելու մասին, քանի որ չեմ ուզում դա հնչի որպես հայկական տաբու: Իհարկե, եթե, օրինակ Victoria՛s Secret-ից ստանամ առաջարկ, կնկարահանվեմ, դրա համար չեմ ցանկանում դրա մասին բարձրաձայնել: Կյանք է, ամեն ինչ փոխվում է, տեսակետներ են փոխվում, և ես նույն կերպ չեմ մտածում հիմա, ինչպես, օրինակ, կմտածեի մի քանի տարի առաջ: Բայց սկզբունքեր ունեմ, և եթե մի բան իմ ներաշխարհին չի համապատասխանում, դա չեմ անի, որքան էլ դա ինձ վերելք տա: Եթե ես ինձ հանգիստ չզգամ և սիրով չանեմ, ապա ինձ համար դա կորցնում է իմաստը:

Ինձ  հաճախ ասում են՝ ինչ լավ է, որ դու չունես հայկական կոմպլեքսավորվածություն: Եթե եկել եմ քասթինգի, չեմ ասում՝ կնկարահանվեմ, բայց հայրիկիս հետ խոսեմ, եղբորս կամ նշանածիս հարցնեմ, կիսաշրջազգեստս պետք է ծնկից ներքև լինի, ես այդպիսի պայմաններ չեմ դնում, և ինչպես ասում են ինձ հետ աշխատած մարդիկ, ինձ հետ բավականին հեշտ է: Իհարկե, ես էլ ունեմ իմ սահմանները, որոնք Հայաստանի համար բավականին լայն են: 

Մոսկվայում էլ եմ դիմել մի քանի մոդելային ընկերությունների, մասնակցել եմ քասթինգների և երբ իմացա, թե այնտեղ ինչքան են ստանում, հասկացա, որ մեր մոդելային աշխարհը շատ տխուր վիճակում է: Ռուսաստանում դու մեկ նկարահանմամբ կարող ես հոգալ քո ամսական ապրուստը: 

Առհասարակ, իմ կյանքի նշաձողը բարձր է, ես իմ հանդեպ էլ եմ պահանջկոտ, իմ մտերիմների հանդեպ էլ և, բնականաբար, այն մարդկանց, ովքեր ինձ հետ աշխատում են: Նշաձող գցելը, իհարկե, ճիշտ չեմ համարում, բայց բացառություններ լինում են, եղել են դեպքեր, երբ անվճար էլ եմ նկարահանվել: Ես չեմ կարող քննադատել այն մոդելներին, ովքեր այսօրվա օրով հարմարվում են հոնորարներին, քանի որ ես գիտեմ՝ աղջիկներն ինչ վաստակեցին իրենց նկարահանումներից, դրանով էլ ապրում են: 

Չափից շատ ինքնուրույն եմ. ցավոք, այդպես եմ բոլոր հարցերում: Դա գալիս է նրանից, որ ես 13 տարեկանից տեղափոխվել եմ Հայաստան ծնողներիս որոշմամբ: Ապրել եմ տատիկիս հետ և փորձում էի ինքս տնօրինել իմ քայլերը: Այս տարիքում ես հասկանում եմ, թե դա որքանով ունի իր դրական և բացասական կողմերը: Դրական է, քանի որ ես կյանքում չեմ կորի, մայրս ասում է՝ երբ դու իմ կողքին ես, ես ոչ մի բանից չեմ վախենում: Ես ցանկացած հարց կարող եմ լուծել ինքնուրույն:

Ֆինանսապես երբեք չեմ ձգտել ինքնուրույնության: Ծնողներիս աջակցությունը միշտ եղել է, բացի դրանից՝ ձգտել եմ կին լինելու իրավունքից օգտվել և համարել եմ, որ տղամարդը պետք է վաստակի, որպեսզի պահի ընտանիքը, իսկ կնոջ աշխատածը իրենն է: Ինչ-որ չափով անկախ եմ, բայց չեմ կարծում, որ երբ քեզ հրավիրում են ընթրիքի, դու պետք է դրա համար վճարես:

Այնպես չէ, որ իմ անձնականը շատ եմ թաքցնում, բայց աշխատանքային կյանքի հետ աշխատում եմ չխառնել: Տղամարդը պետք է ավելի ուժեղ լինի, մի քիչ էլ դու պետք է քեզ թուլացնես: Երբ մարդուն ընտրել ես, դու պետք է նրան ուժեղացնես, եթե դու տեսնում ես, որ կարող ես ինչ-որ բան իրենից լավ անել, դու ավելի լավ է լռես կամ չանես: Ես կարող եմ տարիներով մենակ ապրել և կարիք չզգալ տղամարդու, բավականին ինքնաբավ եմ և չեմ տխրում, երբ, օրինակ, մենակ եմ: Ինձ շատ հետաքրքիր է ինձ հետ, բայց երբ իմ կողքին հայտնվում է տղամարդ, ես ուզում եմ լինել նուրբ էակ, և դրա հետ մեկտեղ պատրաստ եմ լինել նրա համար թիկունք: 

Ամբողջական նյութը՝ սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular