Հակամարտությանը վերջ չի տրվել․ խաղաղապահների առաքելությունը պահանջված է․ ՌԴ ԱԳՆ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուս խաղաղապահների առաքելությունը Լեռնային Ղարաբաղում մնում է ավելի քան պահանջված, հակամարտության իրավիճակին վերջ չի տրվել։ Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։
«Կարծում եմ, որ կոնֆլիկտային իրավիճակի վերջը դեռ չի հասել»,- ասել է փոխնախարարը
Նրա խոսքով՝ Լեռնային Ղարաբաղի բնակիչներից շատերը դժվար որոշում են կայացրել, որ հեռանան այս վայրերից։
«Միևնույն ժամանակ, ես ելնում եմ նրանից, որ ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելությունը մնում է ավելի քան պահանջված»։