Ոչ բարեկամական քայլ է․ ՌԴ փոխարտգործնախարարը՝ ՀՀ-ի՝ Հռոմի ստատուտը վավերացնելու մասին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՄոսկվան համարում է, որ Երևանի միացումը Հռոմի ստատուտին բացարձակապես ոչ բարեկամական քայլ է. Այս մասին RBC-ին տված հարցազրույցում ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը` նշելով, որ այս հարցում երկխոսության տեղ չի տեսնում։
«Մենք մեր դաշնակից Հայաստանի միացումը Հռոմի ստատուտին համարում ենք բացարձակապես ոչ բարեկամական քայլ։ Ես այստեղ երկխոսության տեղ չեմ տեսնում»,– ասել է նա հարցազրույցում։
Հիշեցնենք, որ Հայաստան Ազգային ժողովը օրերս վավերացրեց Հռոմի ստատուտը։