ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդներ՝ Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գործով

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը գործուղվում է Նիդերլանդների Թագավորություն։ Այս մասին որոշում է ստորագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին»
օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով, «Քաղաքացիական ծառայության մասին» օրենքի
16-րդ հոդվածի 3-րդ մասով, 29-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի
Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N 2335-Ն
որոշումը և Հայաստանի Հանրապետության վարչապետի 2018 թվականի սեպտեմբերի
19-ի N 1230-Ն որոշումը՝

1. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանին,
Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի գրասենյակի (այսուհետ՝
գրասենյակ) ղեկավար Լիպարիտ Դրմեյանին և գրասենյակի միջպետական վեճերով
Հայաստանի Հանրապետության շահերի պաշտպանության վարչության պետ Արամ
Արամյանին 2023 թվականի հոկտեմբերի 9-13-ը ներառյալ գործուղել Նիդերլանդների
Թագավորություն (Հաագա)՝ Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման
մասին միջազգային կոնվենցիայի շրջանակներում ՄԱԿ-ի Արդարադատության
միջազգային դատարանում քննվող Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի դատական
գործի շրջանակներում Հայաստանի կողմից ընդդեմ Ադրբեջանի ներկայացված

2
ժամանակավոր միջոց կիրառելու միջնորդության վերաբերյալ նշանակված բանավոր
լսումներին մասնակցելու, նախապատրաստական աշխատանքներ կատարելու և
քննարկումներ անցկացնելու նպատակով:

2. Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմին՝
սահմանված կարգով ապահովել գործուղվողների՝ Նիդերլանդների Թագավորություն
գործուղման հետ կապված ծախսերի (գիշերավարձը՝ համաձայն փաստացի կատարած
ծախսերը հիմնավորող փաստաթղթերի) հատուցումը:

3. Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչին՝ ապահովել
գործուղումից վերադառնալուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում
օրենսդրությամբ նախատեսված հաշվետվությունները Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին
գործերի նախարարություն ներկայացնելը»,- ասված է որոշման մեջ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular