Տնտեսության գծով Նոբելյան մրցանակը ստացել է ամերիկացի պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինը
ՄՇԱԿՈՒՅԹՏնտեսության գծով Նոբելյան մրցանակը ստացել է Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Կլաուդիա Գոլդինը աշխատանքի շուկայում գենդերային խզման հասկացության վերլուծման համար։
Գոլդինը երրորդ կինն է, որն ստանում է այս մրցանակը, հայտարարել է շվեդական թագավորության գիտությունների ակադեմիայի գլխավոր քարտուղար Հանս Էլեգրենը։
«Կանանց դերի ընկալումն աշխատանքի շուկայում կարեւոր է հասարակության համար։ Կլաուդիա Գոլդինի նորարարական հետազոտության շնորհիվ մենք այժմ ավելի շատ բան գիտենք հիմնական գործոնների եւ այն մասին, թե ինչ պատնեշներ կպահանջվի հաղթահարել ապագայում»,- ասել է տնտեսագիտության ոլորտում մրցանակների հանձնման կոմիտեի նախագահ Յակոբ Սվենսոնը։