ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Համբուրգի օդանավակայանը դադարեցրել է աշխատանքը՝ ինքնաթիռի վրա «հարձակման սպառնալիքի» պատճառով

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Համբուրգի օդանավակայանը դադարեցրել է ինքնաթիռների ժամանումն ու մեկնումը «հարձակման սպառնալիքի» պատճառով։ Այս մասին հայտնում է dpa գործակալությունը՝ հղում անելով օդանավակայանի մամուլի ծառայության հաղորդագրությանը։

Օդանավակայանի կայքում ասվում է, որ «դաշնային ոստիկանության միջոցառումների շնորհիվ» մեկնումները և վայրէջքները «ժամանակավորապես անհնար են»:

Ոստիկանության ներկայացուցիչը dpa-ին հայտնել է, որ այսօր առավոտյան նամակ է ստացվել Թեհրան-Համբուրգ ինքնաթիռի վրա հարձակման սպառնալիքով։ Այս թռիչքը Համբուրգում վայրէջք է կատարել 12:20-ին։

Բոլոր 198 ուղեւորներն ու անձնակազմի 16 անդամներն լքել են ինքնաթիռը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular