ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԱՄՆ-ն թույլ է տվել միկրոչիպերի համար սարքավորումներ մատակարարել Չինաստանում գտնվող Samsung և SK hynix գործարաններին

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ

ԱՄՆ իշխանությունները թույլ են տվել կիսահաղորդիչների արտադրության համար սարքավորումներ մատակարարել Չինաստանում հարավկորեական Samsung Electronics և SK hynix ընկերությունների գործարաններին՝ առանց հատուկ թույլտվության։ Այս մասին հայտնում է Yonhap գործակալությունը՝ Հարավային Կորեայի նախագահի վարչակազմին հղումով։

Վաշինգտոնը որոշել է հարավկորեական ընկերություններին տալ «վստահելի վերջնական օգտագործողի» կարգավիճակ։ Սա թույլ է տալիս ԱՄՆ արտահանողներին սարքավորումներ մատակարարել «նախապես հաստատված կազմակերպություններին» և «հեշտացնում է արտոնագրման իրավիճակը» հարավկորեական արտադրողների համար, բացատրում է Yonhap-ը:

«ԱՄՆ կառավարության որոշումը նշանակում է, որ մեր կիսահաղորդչային արտադրողների համար ամենակարևոր առևտրային խնդիրը լուծված է», - ասել է նախագահի տնտեսական հարցերով քարտուղար Չոյ Սանգ-մոկը։ Նա հավելել է, որ Վաշինգտոնն արդեն ծանուցել է Samsung Electronics-ին և SK hynix-ին իր որոշման մասին, որն «անմիջապես ուժի մեջ է մտնում»։

2022 թվականի հոկտեմբերին ԱՄՆ-ը մի քանի սահմանափակումների մասին էր հայտարարել Չինաստան առաջադեմ կիսահաղորդչային արտադրության սարքավորումների արտահանման վրա։ Միաժամանակ Վաշինգտոնը թույլ է տվել հարավկորեական ընկերություններին մեկ տարով սարքավորումներ մատակարարել Չինաստան։ Samsung Electronics-ը և SK Hynix-ը աշխարհի խոշորագույն հիշողության չիպեր արտադրողներից են:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular