ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մահվան ելքով վթար Երևան-Մեղրի ավտոճանապարհին. հարուցվել է քրգործ

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։ Այս մասին  տեղեկացրին ՀՀ քննչական կոմիտեի դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:

2017թ. մարտի 19-ին՝ ժամը 09:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, և կան տուժածներ:

Նախնական քննության տվյալներով ՝ 2017թ. մարտի 19-ի վաղ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ  Ա.Մուխսիյանն իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ։ Ավտոմեքենայի մեջ են գտնվել վարորդի ծնողները, եղբայրը՝ նշանածի հետ։

Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը, ինչի արդյունքում ուղևորները՝ վարորդի մայրը և եղբոր նշանածը, ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը և 2 մյուս ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 19-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով:

Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ:

Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular