ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի 097 բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը. կարեւոր է համարը պահել, մի շտապեք փոխել․ Մարտիրոսյան

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Արցախի 097 բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը, ապա մի քանի բան կարեւոր հավելեմ. կարեւոր է համարը պահել, մի շտապեք փոխել։ Քանի որ ձեր սոցցանցային հաշիվները, էլեկտրոնային փոստը կցված է ձեր համարին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը։

«Քանի որ գիտեք, որ Արցախի 097 բջջային կոդը հիմա սպասարկում է Թիմ Տելեկոմը, ապա մի քանի բան կարեւոր հավելեմ.

ա. Կարեւոր է համարը պահել, մի շտապեք փոխել։ Քանի որ ձեր սոցցանցային հաշիվները, էլեկտրոնային փոստը կցված է ձեր համարին։ Դրանք չկորցնելու համար։ (Նաեւ կսարքեմ մանրամասն ուղեցույց նրանց համար, ում համակարգիչները մնացել են Արցախում, եւ հաշիվներից պետք է դուրս գալ էդ սարքերից)

բ. Կարող եք 6 ամիս օգտվել հատուկ առաջարկից։

գ. Իմ իմացածով, Արցախում հին տարբերակի սիմ-քարտեր էին կիրառվում։ Եթե փոխեք Թիմի նոր քարտերի վրա, կկարողանաք ավելի ժամանակակից ու արագ կապից օգտվել։ Զուտ պետք ա մտնել գրասենյակ անձնագրով ու փոխել»,- գրել է նա։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular