Պաղեստինցիների իրավունքների անտեսումը վտանգ է ներկայացնում Իսրայելի ժողովրդի համար. Էրդողան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ Իսրայելի մոտեցումը, որն անտեսում է Պաղեստինի ժողովրդի հիմնարար իրավունքները, սպառնում է սեփական ժողովրդին։
«Իհարկե, խնդիրների խորացման գործում շատ լուրջ դեր է խաղում միջազգային հանրության՝ պաղեստինցիներին տված խոստումները կատարելու անկարողությունը։ 1949 թվականից մենք ճանաչել ենք Իսրայել պետությունը և պահպանել դիվանագիտական հարաբերությունները նրա հետ, թեև երբեմն դրանք կարճատև ընդհատվել են։ Մենք հավատում ենք, որ առանց անկախ ինքնիշխան Պաղեստին պետության ստեղծման, որի մայրաքաղաքը Երուսաղեմն է 1967 թվականի սահմաններում, տարածաշրջանում խաղաղություն չի լինի։ Ակնհայտ է, որ տարածաշրջանում խնդիրը չի կարող լուծվել Պաղեստինի ժողովրդին անընդհատ ճնշելով և նրա տներն ու հողերը բռնագրավելով։ Այս մոտեցումը խաղաղության որոնման հարցում հիասթափության կհանգեցնի»,- ասել է Էրդողանը՝ կառավարության նիստից հետո ժողովրդին ուղղված իր ուղերձում:
Նրա խոսքով` Իսրայելի մոտեցումը, որն անտեսում է Պաղեստինի ժողովրդի հիմնարար իրավունքները, սպառնում է սեփական ժողովրդին, ինչպես երևում է վերջին միջադեպի օրինակից։
«Մենք նաև դեմ ենք իսրայելցի խաղաղ բնակչության դեմ պատահական հարձակումներին: Գազայի ավերումը, մզկիթների ռմբակոծությունները և խաղաղ բնակիչների մահն անընդունելի են։ Պատերազմն նույնպես ունի իր սովորույթներն ու բարքերը։ Բոլոր կողմերը պարտավոր են կատարել դրանք»,- ընդգծել է Թուրքիայի ղեկավարը։