ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ՝ ողբերգական ավտովթարի դեպքի վերաբերյալ

ԻՐԱՎՈՒՆՔ

ՀՀ քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ երկու անձի մահվան պատճառ դարձած ավտովթարի դեպքի առթիվ։

2017թ. մարտի 19-ին՝ ժամը 09:30-ին, ահազանգ է ստացվել առ այն, որ Զանգեր-Սիսիան ավտոճանապարհին տեղի է ունեցել ավտովթար, և կան տուժածներ:

Նախնական քննության տվյալներով ՝ 2017թ. մարտի 19-ի վաղ առավոտյան Երևան քաղաքի բնակիչ  Ա.Մուխսիյանն իր կողմից վարած «Տոյոտա Քեմրի» մակնիշի ավտոմեքենայով ուղևորվել է դեպի ԼՂՀ Մարտունու շրջանի Կարմիր Շուկա գյուղ։ Ավտոմեքենայի մեջ են գտնվել վարորդի ծնողները, եղբայրը՝ նշանածի հետ։

Ժամը 09:30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 199-րդ կմ-ում ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի գոտուց և գլորվել աջակողմյան ձորը, ինչի արդյունքում ուղևորները՝ վարորդի մայրը և եղբոր նշանածը, ստացած վնասվածքներից տեղում մահացել են, իսկ վարորդը և 2 մյուս ուղևորները տարբեր մարմնական վնասվածքներով տեղափոխվել են բժշկական կենտրոն:

Դեպքի առթիվ 2017թ. մարտի 19-ին ՀՀ ՔԿ Սյունիքի մարզային քննչական վարչության Սիսիանի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 242-րդ հոդվածի 3-րդ մասով: Կատարվել է դեպքի վայրի, դիակների զննություն, նշանակվել դատաբժշկական փորձաքննություններ: Նախաքննությունը շարունակվում է, ձեռնարկվում են անհետաձգելի քննչական գործողություններ՝ վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջմտած դատավճռով: 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular